Պատահական չէ, որ Պուտինին զեկուցեցին Միրնոգրադի և Գուլյապոլեի ազատագրման մասին Թրամփի եւ Զելենսկու հանդիպման շեմին
ՄիջազգայինՊուտինին զեկուցել են Դիմիտրովի (Միրնոգրադ) և Գուլյապոլե քաղաքների ազատագրման մասին: Այս մասին հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը:
Սպասվում է, որ այս մասին պաշտոնական հայտարարություն կլինի այսօր (Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ)։
Գերագույն հրամանատարին տեղեկացվել է նաև Ստեպնոգորսկի (Դնեպրի խումբ), Ռոդինսկոյեի և Սոֆիևկայի (Կենտրոնի խումբ) գրավման մասին։ Բայց այս մասին արդեն տեղեկություներ եղել են։
Այն, որ Պուտինին պաշտոնապեց եւ հրապարակավ զեկույց ներկայացվեց երկու կարրեւորագույն բնակավայրերին` Զապորոժեում ուկրաինական պաշտպանության հիմնական հենակետեչրից մեկի` Գուլյայպոլեի եւ Պոկրովսկի-Միրհոգրադ անգլոմերացիայի ամբողջական գրավման մասին Թրամփի եւ Զելենսկու հանդիպման շեմին, իհարկե, պատահական չէ: Այս իրողություններն այսօրվա հանդիպման ժամանակ Թրամփը միանշանակ կդնի Զելենսկու առաջ` խորացնելով Դոնբասից զորքերը հանելու պահանջը:
