Նազարբաևի այցը Մոսկվա եւ Պուտինի հետ հանդիպումը Կրեմլում լուրջ մեսիջ էր Տոկաեւին
ՄիջազգայինՌուսական մի շարք միանգամայն տեղեկացված աղբյուրներ կարծիք են հայտնում, որ Ղազախստանի առաջին նախագահ Նազարբաևի այցը Մոսկվա եւ Պուտինի միանգամայն ընդգծված ընդունելությունը Կրեմլում պատահական եւ «այց հին ընկերոջը» տրամաբանության մեջ չէ:
Այն, որ Տոկաեւի օրոք Ղազախստանում սրվել են տեղաշարժի միտումները դեպի հակառուսական, դրանով` պրոթուրքական եւ պրոարեւմտյան տիրույթ, հասկանում են բոլորը: Ղազախստանը պաշտոնապես դեռ մնում է ռուսական ինտեգրացիոն համակարգում, սակայն որ շատ ավելի հեռու է Մոսկվայից, քան Նազարբաեւի օրոք էր, դա փաստ է:
Ըստ այդմ, «Նազարբաեւի ու Պուտինի այս հանդիպումը լրջագույն մեսիջ է ղազախական գործող իշխանություններին: Այն է` Նազարբաեւի կլանը դեռ հզոր դիրքեր ունի Ղազախստանում: Կա նաեւ ծանրակշիռ աջաիցություն ի դեմս Մոսկվայի: Այսինքն, նոր փոփոխությունները ղազախական իշխանական համակարգում միանգամայն ռեալ են»:
Տես նաեւ https://t.me/iravunk/62652