Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով Երևանում դեռևս կան հոսանքազուրկ հասցեներ. ՀԷՑ Մահացել է Անժելա Թովմասյանի հայրը Տարադրամի փոխարժեքները դեկտեմբերի 28-ին Նոր տարի 2026-ի ավանդույթներ. Ինչպես դիմավորել Կարմիր Կրակի Ձիու տարին՝ փող ներգրավելու համար COVID-19-ը հետք է թողնում ուղեղի վրա նույնիսկ լիակատար ապաքինումից հետո Ինչ սպասել 2026-ից. Մեկնաբանում են տարբեր ոլորտների անձիք Բոլոր ժամանակներում Եկեղեցին հանդիպել է տարբեր մարտահրավերների, որոնք հաղթահարվել են նվիրյալ եկեղեցականաց հանձնառու և անսակարկ ծառայութան շնորհիվ. Վեհափառ Ձյան տեսքով տեղումները կշարունակվեն 2026 թվականի հունվարի 1-ից այս 5 նշանների կյանքը կսկսի փոխվել Հայաստանից հնարավոր է Ադրբեջան միրգ բանջարեղեն, որոշ տեսակի խմիչք արտահանվի. Պապոյան

Բոլոր ժամանակներում Եկեղեցին հանդիպել է տարբեր մարտահրավերների, որոնք հաղթահարվել են նվիրյալ եկեղեցականաց հանձնառու և անսակարկ ծառայութան շնորհիվ. Վեհափառ

Տերունական աղոթքից հետո սարկավագները Հայոց Հովվապետին ողջունեցին «Ստեփանոս, քաղցրիկ տատրակ» տաղի երգեցողությամբ։ Նորընծա սարկավագների անունից Բարեշնորհ Վռամ սարկավագ Հարությունյանը երախտիքի խոսք ուղղեց Նորին Սրբությանը հայրական սիրո ու հոգածության համար՝ խոստանալով իբրև ապագա հոգևոր սպասավորներ արդարացնելու Հայոց Հայրապետի հույսերը։

Այնուհետև Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը, Նորին Սրբությանը ներկայացրեց նորընծա սարկավագներին՝ հայցելով Հայոց Հայրապետի օրհնությունը։

Վեհափառ Հայրապետը, շնորհավորելով և իր հայրական օրհնությունը փոխանցելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սպասավորող և նորընծա սարկավագներին օրվա խորհրդի առիթով, անդրադարձավ քրիստոնեական Եկեղեցու առաջին նահատակի՝ Սուրբ Ստեփանոսի անձին՝ ընդգծելով, որ յուրաքնչյուր հոգևորական պետք է առաջնորդվի նախասարկավագի նվիրումի ու հանձնառության ոգով։

Նորին Սրբությունը հորդորեց հետևել Եկեղեցու փառքը կերտած մեր սուրբ հայրերի օրինակին, ովքեր ի սեր Աստծո, Եկեղեցու և հայրենիքի, քաջությամբ, ամուր հավատքով ու նախանձախնդրությամբ, նախասարկավագի լուսավոր օրինակով իրենց  կյանքը ընծայել են մեր ժողովրդի հոգևոր կյանքի զորացմանը, Եկեղեցու պայծառությանն ու Հայրենիքի շինությանը։

Հայոց Հովվապետը նկատեց, որ բոլոր ժամանակներում Եկեղեցին հանդիպել է տարբեր մարտահրավերների, որոնք հաղթահարվել են նվիրյալ եկեղեցականաց հանձնառու և անսակարկ ծառայութան շնորհիվ։ Այսօր էլ, ժամանակի նոր մարտահրավեներին ընդառաջ, հայ հոգևորականը կոչված է հավատավոր իր ժողովրդին համախմբելու Եկեղեցու շուրջ, ավետարանի քարոզչությամբ առաջնորդելու դեպի խաղաղ հանգրվաններ։

Ամենայն  Հայոց Հայրապետը սարկավագաց դասին պատգամեց, որ Սուրբ Ստեփանոսի հավատքը, աստվածսիրությունն ու արիական ոգին օրինակ ունենալով՝ իրենց ծառայությունը բերեն Քրիստոսի Եկեղեցուն և հայրենիքին:

Վերջում Վեհափառ Հայրապետը պատասխանեց նաև սարկավագաց դասի հարցերին, որոնք առնչվում էին Եկեղեցու առաքելությանը և նրա առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանը։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով Երևանում դեռևս կան հոսանքազուրկ հասցեներ. ՀԷՑ Մահացել է Անժելա Թովմասյանի հայրը Տարադրամի փոխարժեքները դեկտեմբերի 28-ինՆոյեմբերի 9-ի փաստաթուղթն ուժի մեջ է, եթե Փաշինյանի համար Արցախի հարցը փակ է, մեր համար փակ չէՆոր տարի 2026-ի ավանդույթներ. Ինչպես դիմավորել Կարմիր Կրակի Ձիու տարին՝ փող ներգրավելու համար COVID-19-ը հետք է թողնում ուղեղի վրա նույնիսկ լիակատար ապաքինումից հետոԻնչ սպասել 2026-ից. Մեկնաբանում են տարբեր ոլորտների անձիքԲոլոր ժամանակներում Եկեղեցին հանդիպել է տարբեր մարտահրավերների, որոնք հաղթահարվել են նվիրյալ եկեղեցականաց հանձնառու և անսակարկ ծառայութան շնորհիվ. ՎեհափառՁյան տեսքով տեղումները կշարունակվեն2026 թվականի հունվարի 1-ից այս 5 նշանների կյանքը կսկսի փոխվելՀայաստանից հնարավոր է Ադրբեջան միրգ բանջարեղեն, որոշ տեսակի խմիչք արտահանվի. ՊապոյանԵղանակային պայմանների պատճառով հետաձգվել են դեպի Հայաստան չվերթերըՈղբերգական դեպք Շիրակի մարզում․ ծնողների ուղեկցությամբ «Գյումրի» բժշկական կենտրոն է տեղափոխվել 2-ամյա երեխայի մարմինԱյս նշանների վրա ձյան պես փող կթափվի. Վոլոդինան անվանել է նրանց, ովքեր ամենահաջողակները կլինեն 2026 թվականինՉնետե՛ք աղբը Ամանորի նախօրեին, սեղանին ձիու միս չմատուցեք․ Ի՞նչ չեք կարող անել Ամանորի գիշերը Սկսվում է Տու-214 ուղևորատար ինքնաթիռի սերիական արտադրությունը Քիմ Քարդաշյանն իր երեխաներին շնիկներ է նվիրելԹրամփի և Զելենսկու այսօրվա հանդիպման ժամը փոխվել էԺորիկ էշը զորացրվել է` տեղավորվելով Մոսկվայի մանկական կենդանաբանական այգում (Տեսանյութ) Արհեստական ​​բանականությունը կարծիքով` ում ինչ է նվիրել Սանտա Թրամփը (Տեսանյութ)

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված