«Toyota»-ն բախվել է կայանված տրակտորին և վրաերթի ենթարկել տրակտորիստին․ վերջինը հիվանդանոցում է
ՊատահարԱյսօր՝ դեկտեմբերի 28-ին, ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 13։10-ի սահմաններում Մարտիրոս բնակավայրի սկզբնամասում Երևանի բնակիչ 43-ամյա Սիմոն Հ․-ն իր վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենայով բախվել է կայանված վիճակում գտնվող թրթուրավոր տրակտորին և վրաերթի ենթարկել տրակտորի վարորդ, Վայոց ձորի մարզի բնակիչ 64-ամյա Արմեն Ղ․-ին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վայոց ձոր» բժշկական կենտրոն։ Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկ Նարեկ Անդրեասյանը և կրտսեր պարեկ Արկադի Աբրահամյանը։
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ դեպքի պահին ճանապարհին առկա են եղել ձյան հաստ շերտ և մերկասառույց։