Կարծում եմ՝ նա կլինի իմ ամենադժվար մրցակիցը․ Մախաչև
ՍպորտUFC-ի կիսամիջին քաշային կարգի գործող չեմպիոն Իսլամ Մախաչևը մեկնաբանել է, թե ինչու է UFC-ի նախկին չեմպիոն Կամարու Ուսմանին համարում իր կարիերայի հնարավոր ամենադժվար մրցակիցը։
— Դուք Ուսմանին անվանեցիք ձեր ամենադժվար մրցակիցը։ Ի՞նչն է նրան դարձնում ամենադժվարը։
«Նա հիանալի ըմբշամարտում է և տիրապետում է լավ հարվածային տեխնիկայի։ Մեր մարտաոճերը գործնականում նույնական են։ Ֆիզիկական ուժով նա ինձ չի զիջում, գուցե որոշ առումներով նույնիսկ գերազանցում է։ Դա չափազանց մրցակցային մենամարտ կլիներ», — Մախաչևի խոսքերը մեջբերում է Sport-Express-ը։
Մախաչևը վերջին անգամ օկտագոն է դուրս եկել անցյալ ամիս՝ նոյեմբերի 15-ին։ Իսլամը մրցավարների միաձայն որոշմամբ հաղթեց ավստրալացի Ջեկ Դելա Մադալենային և դարձավ UFC-ի կիսամիջին քաշային կարգի նոր չեմպիոնը։
