Առաջին ձյունը պատուհաս դարձավ Էրէբունի համայնքի գլխին Պատերազմը կամ կավարտվի, կամ կշարունակվի երկար ժամանակ. Թրամփը` Զելենսկուն 102-րդ ռազմաբազայի դուրսբերման հարց օրակարգում չկա․ ՀՀ ԱԳ նախարար Ազատան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը ու «Լադա»-ն․ կան զոհեր և վիրավորներ Հայաստանում կան փակ ճանապարհներ, Լարսը փակ է բեռնատարաների համար Պապոյանը նշել է ապրանքները, որոնք հնարավոր է Հայաստանից Ադրբեջան արտահանել «Toyota»-ն բախվել է կայանված տրակտորին և վրաերթի ենթարկել տրակտորիստին․ վերջինը հիվանդանոցում է Եթե ընդդիմությունը հրադադար հայտարարի, ապա 2026-ին կլինի հնարավորություն` հասնելու փոփոխությունների. Մաթեւոսյան Բժիշկներին հաջողվել է փրկել հիվանդանոց տեղափոխված՝ շնչահեղձ լինող 2-ամյա տղայի կյանքը Փաշինյանի շրջիկ հավատացյալները գնալով նոսրանում են. Լուսանկարներ

«ԵՎՐՈՊԱՅԻ ՈՒ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՄԵՐ ՄԱՐԶԻԿՆԵՐԸ ՆՎԱՃԵԼ ԵՆ 23 ՄԵԴԱԼ». ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽԱՌԸ ՄԵՆԱՄԱՐՏԵՐԻ /MMA /ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀ ԳԱՐԵԳԻՆ ԱՂԱԲԱԼՅԱՆ

Սպորտ

Iravunk. com -ի մարզական լրագրողի հետ զրույցում Հայաստանի Խառը մենամարտերի /MMA /ֆեդերացիայի նախագահ ԳԱՐԵԳԻՆ ԱՂԱԲԱԼՅԱՆԸ պատմել է անցնող տարում մարզիկների գրանցած ձեռքբերումների, նվաճումների և գալիք Նոր տարվա ծրագրերի, անելիքների մասին։

- Ասեմ, որ անցնող 2025 թվականը բավականին հաջող, հագեցած տարի էր մեզ համար։ Եվրոպայի ու Աշխարհի առաջնություններից մեր մարզիկները նվաճել են 23 մեդալ, ինչը, բնականաբար, հաջող կարող եմ համարել։ Եվրոպայի առաջնությունում նաև հաղթող ունեցանք։

Իսկ ԿԱՐԵՆ ՂԱԶԱՐՅԱՆԸ NAIZA կազմակերպությունում անցկացված պրոֆեսիոնալ մենամարտում փայլուն հաղթանակ տոնեց Ղազախստանի ներկայացուցչի հանդեպ։

Իսկ ԱՐԹՈՒՐ ԱՍՈՅԱՆԸ, դարձավ Աշխարհի բրոնզե մեդալակիր, հանդես գալով 56,7 կգ քաշային կարգում, սա պատմական նվաճում էր, քանի որ 12 տարի մեդալ չէին նվաճել մեր մարզիկները ԱԱ֊ից։

- Հետաքրքիր է, իսկ պետական աջակցություն ստանում եք։

- Ցավոք, ոչ, պետական որևէ աջակցություն չենք ստանում։ Հիմնական պատճառը այն է, որ մեր մարզաձևը օլիմպիական չէ։ Ամեն բան մեր ֆեդերացիայի միջոցներով ենք իրականացնում։ Մեզ միայն աջակցում է Ոչ Օլիմպիական մարզաձևերի միությունը։

- Պատմության գիրկն է անցնում 2025 թվականը։ Ինչ ծրագրեր, անելիքներ կան գալիք տարի։

- Փետրվարի 5-15-ը, Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում կկայանա պատանիների, երիտասարդների ու մեծահասակների Եվրոպայի առաջնությունը։ Դրանից հետո Արաբական Միացյալ Էմիրությունների Աբու Դաբի քաղաքում կկայանա պատանիների Աշխարհի առաջնությունը։ Ապա Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կկայանա երիտասարդների և մեծահասակների Աշխարհի առաջնությունը։ Տարվա ընթացքում մրցաշարերի պակաս չենք ունենա. բազմաթիվ պրոֆեսիոնալ մենամարտեր, միջազգային մրցաշարեր, Աշխարհի գավաթի խաղարկությունը կկայանա Աֆրիկայում Անգոլայի Լուանդա քաղաքում։

- Հետաքրքիր է, թե ինչպիսի մարզաձև է Խառը մենամարտերը, մեր երկրում զարգացած է։

- Մարզաձևը մեր երկրում բավականին զարգացած է, ուրախալի է, որ տարեցտարի ավելանում է հետաքրքրվողների թիվը, պարապողների զգալի աճ ենք ունենում։ Խառը մենամարտերը /MMA /ամբողջ աշխարհում շատ զարգացած մարզաձև է համարվում, մենապայքարային մարզաձևերի մեջ համարվում է ամենազարգացած մարզաձևերից մեկը, որտեղ կան տեխնիկական շատ գործողություններ։ Առիթից օգտվելով, ուզում եմ շնորհավորել ողջ հայ ազգին գալիք Նոր տարվա և Սուրբ ծննդյան տոների առթիվ։ Թող 2026 թվականը լինի խաղաղության, նորանոր հաղթանակների, առողջության տարի, լինենք միասնական և ուժեղ։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Թրամփը հայտարարել է, որ չգիտի, թե երբ կավարտվի Ուկրաինայում հակամարտությունըԱռաջին ձյունը պատուհաս դարձավ Էրէբունի համայնքի գլխինՊատերազմը կամ կավարտվի, կամ կշարունակվի երկար ժամանակ. Թրամփը` Զելենսկուն«ԵՎՐՈՊԱՅԻ ՈՒ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՄԵՐ ՄԱՐԶԻԿՆԵՐԸ ՆՎԱՃԵԼ ԵՆ 23 ՄԵԴԱԼ». ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽԱՌԸ ՄԵՆԱՄԱՐՏԵՐԻ /MMA /ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀ ԳԱՐԵԳԻՆ ԱՂԱԲԱԼՅԱՆ«ԱՅՍ ԱՆԳԱՄ 270-ԻՑ ԱՎԵԼԻ ԱԶԱՏ ՈՃԱՅԻՆ ԸՄԲԻՇՆԵՐ ԷԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ». ՀՀ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ՄԱՐԶԻՉ ՍԼԱՎԻԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ102-րդ ռազմաբազայի դուրսբերման հարց օրակարգում չկա․ ՀՀ ԱԳ նախարարԱզատան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը ու «Լադա»-ն․ կան զոհեր և վիրավորներ Հայաստանում կան փակ ճանապարհներ, Լարսը փակ է բեռնատարաների համար Պապոյանը նշել է ապրանքները, որոնք հնարավոր է Հայաստանից Ադրբեջան արտահանել «Toyota»-ն բախվել է կայանված տրակտորին և վրաերթի ենթարկել տրակտորիստին․ վերջինը հիվանդանոցում է Եթե ընդդիմությունը հրադադար հայտարարի, ապա 2026-ին կլինի հնարավորություն` հասնելու փոփոխությունների. ՄաթեւոսյանԲժիշկներին հաջողվել է փրկել հիվանդանոց տեղափոխված՝ շնչահեղձ լինող 2-ամյա տղայի կյանքը Փաշինյանի շրջիկ հավատացյալները գնալով նոսրանում են. Լուսանկարներ ԶՈՒ ԳՇ պետը հանձնարարականներ է տվել՝ ձմեռային զորակոչը պատշաճ մակարդակով անցկացնելու համար Որոնք են 2026-ին ընդառաջ տեղադրված աշխարհի 10 ամենատպավորիչ տոնածառերը. լուսանկարներ Նեթանյահուն կարող է խնդրել ԱՄՆ-ին հաստատել Գազայում նոր օպերացիան․ CNNԿարծում եմ՝ նա կլինի իմ ամենադժվար մրցակիցը․ ՄախաչևՄեծ Բրիտանիան Գերմանիայի հետ կնքել է 70 միլիոն դոլարի ռազմական պայմանագիրԻնչու է Մեծ Բրիտանիայի վարչապետը բացակայել Զելենսկու հետ բանակցություններինՓաշինյանի շրջիկ հավատացյալները գնալով նոսրանում են. Ֆոտո

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված