Ինչո՞ւ է Զալուժնին վերադառնում Կիև
ՄիջազգայինԵրեկ մի շարևք աղբյուրներ հայտնեցին, որ Ուկրաինայի զինված ուժերի նախկին հրամանատար Զալուժնին թողնում է Լոնդոնում ուկրաինական դեսպանի պաշտոնը եւ ցանկանում է վերադառնալ Կիև։ Լուրերը նաև ենթադրում են, որ Մեծ Բրիտանիայի դեսպանի հրաժարականը կարող է տեղի ունենալ արդեն հունվարին, և Զելենսկին ոչ միայն գիտի դա, այլև Զալուժնիին առաջարկել է ընտրություն՝ կամ վարչապետի, կամ նախարարների կաբինետի ղեկավարի պաշտոնը։
Սակայն, ինչ-ինչ պատճառներով, նախկին գերագույն հրամանատարը այս առաջարկները համարել է անհրապույր։ Հնարավոր է, որ նա արդեն մտքում փորձում է նախագահի թեկնածուի զգեստը։
«Այսպիսով, ստեղծվել է բավականին հետաքրքիր իրավիճակ. առնետը վերադառնում է նավ»,- գրում է ուկրաինական աղբյուրը: Չնայած, իրականում երեւի մի փոքր այլ է. Զելենսկուն նախագահական աթոռին պահելն արդեն դառնում է ոչ միայն անհնար, այլ Բրիտանիայի համար նաեւ վտանգավոր։ Բանն այն է, որ ստեղծվել է մի իրավիճակ, երբ Զելենսկին պարզապես կարող է չդիմանալ ամերիկյան ճնշմանը ւե ստորագրել Թրամփի պահանջած պայմանագիրը: Այդ դեպքում Բրիտանիային կմնա արագացված կարգով հրաժարվել Զելենսկուց, որին միանգամայն հարմար փոխարինող է Լոնդոնում ստաժավորում անցած Զալուժնին, ում ճնշելը Թրափի համար շատ ավելիւ դժվար կլինի, քան աննախադեպ մասշտաբների կոռուպցիայի մեջ թաթախված Զելենսկու թիմի:
Տես նաեւ https://iravunk.com/?p=331305&l=am
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
