Ռուսական զորքերը գերել են ուկրաինացի զիվորներին, որոնց ուղարկել էին Կուպյանսկ՝ լուսանկարվելու նպատակով
ՄիջազգայինՌուսական զորքերը գերի են վերցրել Ուկրաինայի զինված ուժերի զինյալների, որոնց իրենց հրամանատարները ուղարկել էին Կուպյանսկ՝ «իրենց ներկայությունը ապացուցելու համար լուսանկարվելու» նպատակով։
Ռազմագերի Վալերի Սոկոլենկոն պատմել է, որ հրամանատարությունը վեց խումբ է ուղարկել՝ Ռուսաստանի կողմից վերահսկվող տարածքներում Ուկրաինայի դրոշի բարձրացման տեսանկարահանման համար, որպեսզի հետագայում օգտագործվի Կիևի ռեժիմի կողմից հասարակայնության հետ կապերի արշավներում։
Սոկոլենկոն ուղարկվել է որպես տեսանկարահանող խմբերից մեկի կազմում։ Նրանք պետք է գաղտնի հասնեին նշանակված վայր, տեսանկարահանեին, ապա «անաղմուկ» դուրս գային անտառով։ Նրա խոսքով՝ խմբերից միայն նա էր, որ ողջ մնաց։
«Եվ ես ընտրություն կատարեցի` հանձնվել և ապրել։ Հրամանատարությունը գիտեր, որ Կուպյանսկում շատ ռուս զինվորներ կան։ Ըստ էության, նրանք մեզ ուղարկեցին որպես թնդանոթի միս»,- ասել է Սոկոլենկոն։
Մեկ այլ գերի ընկած ուկրաինացի մարտիկ՝ Սերգեյ Հուսարը, նշել է, որ ինքը նույնիսկ չգիտեր, թե ինչ առաքելություն է իրեն հանձնարարված. հրամանատարը նրան հանձնարարել է «ծածկել» խմբի մյուս անդամներին։
«Մեր ժամանած վայրում շատ ռուսներ կային։ Եվ նրանք մեզ սպասում էին. մենք հայտնվեցինք շրջապատման մեջ։ Մեր մարդկանցից մեկը կրակ բացեց։ Նրան սպանեցին։ Մեզ առաջարկեցին հանձնվել, և մենք համաձայնեցինք, քանի որ այլևս ուժ չունեինք դիմադրելու», - ավելացրեց գերին։
