ԱՅՍՕՐ ԳՅՈՒՄՐԵՑԻ ԼԵԳԵՆԴԱՐ ԴԵՐԱՍԱՆ ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐՆ Է
Այսօր, դեկտեմբերի 29-ը, Գյումրեցի լեգենդար դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ ՀԽՍՀ, ԽՍՀՄ մրցանակի դափնեկիր ՄՀԵՐ /ՖՐՈՒՆԶԻԿ /ՄԿՐՏՉՅԱՆԻ հիշատակի օրն է, ուղիղ 32 տարի է անցել։Գյումրիում գործող, լեգենդար արտիստի անունը կրող թանգարանի աշխատակիցները, տնօրեն ՇՈՂԻԿ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ գլխավորությամբ, ծաղիկներ խոնարհեցին նշանավոր արտիստի հուշարձանին, որը գտնվում է նրա հարազատ թատրոնի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դիմաց։
Մհեր Մկրտչյանի անվան թանգարանի տնօրեն տիկին ՇՈՂԻԿ ՄԵԼՔՈՆՅԱՆԸ Iravunk. com -ի Շիրակի մարզի թղթակցի հետ զրույցում նշեց.
- «Մարդը չի մահանում այն օրը, երբ սիրտը դադարում է զարկ տալ։ Նա մահանում է այն օրը, երբ դադարում է վերափոխել մյուսներին։ ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆԸ վերափոխում էր, խոսելով մարդու ներքին լույսերի հետ։ Նրա կերպարները սովորեցնում էին ոչ թե կատարյալ լինել, այլ գիտակից։ Մհեր Մկրտչյանը որպես մարդ ու արվեստագետ, անցել է արդար լույսի միջով, մեր մեջ։ Խոնարհվում ենք ոչ ավարտի առաջ, այլ արժանապատիվ շարունակության»։
Նշենք, որ չնայած առատ ձյանը ու ցուրտ եղանակին, թանգարանը լի էր այցելուներիվ, Մհեր Մկրտչյանի արվեստի երկրպագուներով, ինչը շատ ուրախալի է։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ
