Նոր կադրերը հերքում են ուկրաինական ուժերի կողմից Կուպյանսկի և հարակից գյուղերի գրավման մասին պնդումները (Տեսանյութ) Ամանորից ժամեր առաջ ուկրաինացի զինվորների մի խումբ անցավ Դնեպրը և հանձնվեց (Տեսանյութ) Զալուժնին հաջորդ տարի կդառնա Ուկրաինայի նախագահը. The Washington Post Շնորհավոր Ամանոր. 2026-ը՝ ճշմարտության, հավատքի եւ ազգային դիմադրության տարի Ընդդեմ Եկեղեցու կատարվող պառակտիչ գործողությունները չունեն որևէ արդարացում և չեն ունենա շահեկան արդյունք. Ամենայն Հայոց կաթողիկոսի ուղերձը Հիշե՛ք նրանց, ովքեր այսօր Հայաստանի և Ադրբեջանի բանտերում խոսում են ոչ թե իրենց, այլ ձեր ու մեր բոլորի համար Խաբել են մեզ եւ ժողովրդին եւ խաբել են սրիկայի պես. Մարգարիտ Եսայան Վեհափառ Հայրապետը 2025-ի տարեվերջյան օրհնություն է բաշխում. ՏԵՍԱՆՅՈՒԹ Տարին մեզ համար հեշտ չէր, բայց այն լի էր հավատով, համառ աշխատանքով եւ միասնականությամբ. Շահվերդյան 2025 թվականի ընթացքում շարունակել ենք բանակի կերպափոխման ծրագիրը. Սուրեն Պապիկյան

2026-ը լինելու է տիրադավներին և թրքասերներին վերջնականորեն մերժելու տարի․ Վարդան Ղուկասյանի ուղերձը մեկուսարանից

Ներքաղաքական

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի Ամանորյա ուղերձը ԱԱԾ մեկուսարանից․

 

«Սիրելի հայրենակիցներ

 

Չէի պատկերացնում, որ Նոր Տարվա և Սուրբ Ծննդյան տոների առթիվ ձեզ կշնորհավորեի ԱԱԾ-ի բանտախցից, որտեղ հայտնվել եմ իմ և իմ ընտանիքի նկատմամբ օրվա իշխանությունների քաղաքական հաշվեհարդարի արդյունքում։

 

2025 թվականի ապրիլ ամսից ստանձնել եմ Գյումրու քաղաքապետի պաշտոնը։ Իմ նախընտրական խոստումներից առաջինն, որն հավանության արժանացավ Գյումրու ավագանու մեծամասնության կողմից, քաղաքապետարանի և քաղաքապետարանի ենթակա կառույցների աշխատակիցների աշխատավարձի 30 տոկոսով բարձրացումն էր։ Սա ոչ միայն և ոչ այնքան սոցիալական նպաստավոր ծրագիր է, որքան Գյումրուն և գյումրեցուն ծառայող՝ մշակույթի, սպորտի, կրթության ոլորտների, ինչպես նաև քաղաքապետարանի աշխատակիցների աշխատանքի գնահատում։Հարկ է նշել, որ աշխատանքի վարձատրության աճը տեղի է ունեցել համայնքային ծառայողների պաշտոնային դրույքաչափի բարձրացման, ոչ թե պարգևավճարներով փոխհատուցելու միջոցով։ Հայաստանի տեղական ինքնակառավարման մարմինների պատմության մեջ աշխատավարձի թռիչքային նման բարձրացում չէր արձանագրվել։

 

2026 թվականից, համաձայն իմ նախընտրական ծրագրի, մինչև 20 տոկոս ևս կբարձրանա աշխատավարձը։ Այս ամենն հնարավոր է՝ ելնելով քաղաքապետարանի համապատասխան բաժինների կողմից հարկատեսակների արդյունավետ հավաքագրումից։

 

Շնորհակալ եմ ձեզ, սիրելի գյումրեցիներ, որ ինչպես միշտ, անարձագանք չեք թողնում մեր հորդորները և կարողանում եք փոխըմբռնմամբ աշխատել հանուն Գյումրիի։

 

Կարճ ժամանակահատվածում իմ թիմը կարողացավ լուծում տալ երաժշտական, մարզադպրոցների, նախակրթարանների՝ տարիներ շարունակ չլուծված խնդիրներին։ Շնորհակալ եմ պատասխանատու և նվիրյալ տնօրեններին, որոնք ջանք չխնայեցին՝ հոգածությամբ կյանքի կոչել իմ ծրագրերը։

 

Ինձ համար շատ կարևոր է՝ Գյումրիից հավաքագրվող 85 միլիարդ դրամի դիմաց ընդամենը 4 միլիարդ դրամ գումարը Գյումրիին վերադարձնելու անարդար քաղաքականության դեմ պայքարը։ Սա ոչ թե սխալ է, այլ պետական հանցագործություն է Գյումրիի նկատմամբ։

 

Դուք գիտեք, որ իմ կողմից այս խնդրի բարձրաձայնումն ևս օրվա իշխանությունները չներեցին։ Չներեցին նաև թրքահպատակությունը մերժելու և Հայաստանի անկախությունը պահպանելու՝ Ռուսաստանի Դաշնության հետ դաշնակցային հարաբերությունները խորացնելու իմ հնչեցրած կարծիքը։ Ու այս ամենի «գինը» Գյումրու քաղաքապետի պաշտոնում իմ ընտրվելու փաստն է։ Օրվա իշխանությունները չեն կարող համակերպվել ձեր, սիրելի գյումրեցիներ, քաղաքական ընտրության հետ։ Գյումրիում կրած պարտությունն առավել թեժացրեց և բարկացրեց նրանց։

 

Քաղաքական այդ ապտակը բռնաճնշումների նոր ալիք բարձրացրեց, ինչից չի վախեցել և չի վախենում գյումրեցին։ Վկա՝ Սուրբ «Յոթ Վերք», Սուրբ «Ամենափրկիչ», «Սուրբ Նշան», «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», «Սուրբ Հակոբ Մծբնեցի» եկեղեցիների անլռելի զանգերն ու առաքելապաշտ հավատավոր գյումրեցիներիս կամքը։

 

Հարգելի հայրենակիցներ

 

2025 թվականն ևս, ցավոք, մեր ժողովրդի յոթնամյա շարունակական տառապանքի, ամոթի, ազգային նվաստացման տարի էր։ Ով կմտածեր, որ հուդաները կվերածնվեին մեր խնկաբույր հայրենիքում։ Ազգային իշխանության փոխարեն մենք ունենք թշնամական, ազգային արժեքները անարգող, ազգակործան գաղափարախոսությունը կեղծ խաղաղությամբ փոխարինած, օտարների շահերը սպասարկող իշխանություն։

 

Տարին աչքին ընկավ քաղաքական ընդդիմադիրների նկատմամբ բռնարարքներով, կալանքներով և ձերբակալություններով, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու, նույնն է թե՝ Քրիստոսի վրա սուր բարձրացնելով, ոստիկանական համազգեստը կրող հավատուրացների խայտառակ հարձակումներով Մայր Տաճարի վրա։ Սա Հայաստանը սպանելու ծրագրված քաղաքականություն է։Ես չգիտեմ երկրորդ նման իշխանություն, որը խրախուսի եղբայրասպանությունը, հրահրի արյունահեղություն, հոգս ու տառապանք պատճառի սեփական ժողովրդին։

 

Բայց վստահ եմ՝ 2026 թվականը լինելու մեր արդար պայքարի, սրբապիղծներից մեր պաշտելի հայրենիքը ազատագրելու, տիրադավներին և թրքասերներին վերջնականորեն մերժելու տարի։

 

Թող Աստված օրհնի Երկիրս և Եկեղեցիս Հայոց, ժողովուրդս՝ Հայաստանյայց։

 

Եվ հույս, և հավատ, և սեր

 

Շնորհավոր Ամանոր Սուրբ Ծնունդ»։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Նոր կադրերը հերքում են ուկրաինական ուժերի կողմից Կուպյանսկի և հարակից գյուղերի գրավման մասին պնդումները (Տեսանյութ) Ամանորից ժամեր առաջ ուկրաինացի զինվորների մի խումբ անցավ Դնեպրը և հանձնվեց (Տեսանյութ)Զալուժնին հաջորդ տարի կդառնա Ուկրաինայի նախագահը. The Washington PostՇնորհավոր Ամանոր. 2026-ը՝ ճշմարտության, հավատքի եւ ազգային դիմադրության տարիԸնդդեմ Եկեղեցու կատարվող պառակտիչ գործողությունները չունեն որևէ արդարացում և չեն ունենա շահեկան արդյունք. Ամենայն Հայոց կաթողիկոսի ուղերձըՀիշե՛ք նրանց, ովքեր այսօր Հայաստանի և Ադրբեջանի բանտերում խոսում են ոչ թե իրենց, այլ ձեր ու մեր բոլորի համարԽաբել են մեզ եւ ժողովրդին եւ խաբել են սրիկայի պես. Մարգարիտ ԵսայանՎեհափառ Հայրապետը 2025-ի տարեվերջյան օրհնություն է բաշխում. ՏԵՍԱՆՅՈՒԹՏարին մեզ համար հեշտ չէր, բայց այն լի էր հավատով, համառ աշխատանքով եւ միասնականությամբ. Շահվերդյան2025 թվականի ընթացքում շարունակել ենք բանակի կերպափոխման ծրագիրը. Սուրեն ՊապիկյանԱնազատության պատերն անկարող են բաժանել այն միությունը, որ Հիսուս Քրիստոս հաստատել է մեր սրտերում. Մկրտիչ սրբազանի ուղերձը՝ կալանավայրիցՊատգամավորներն այցելել են ապօրինի կալանավորված Աշոտ Մինասյանին ու Դավիթ ՀամբարձումյանինԳալիք 2026 թվականը շրջադարձային է լինելու. Վահագն Չախալյանի ուղերձը՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-իցԴատախազությունից ստացել եմ ծանուցում. Իշխան Սաղաթելյանը փակագծեր է բացումԱմանորը մեզ կոչ է անում կանգ առնել և հարցնել ինքներս մեզ... Խորեն սրբազան Սիրելի՛ ժողովուրդ, դու կարո՛ղ ես ոտքի կանգնել. Արտակ ԶաքարյանԱղոթքով զորացե՛ք, սիրով ընթացե՛ք, հուսով ապրեցե՛ք. Գուցարաց թեմի առաջնորդի ուղերձըՀՐԱՏԱՊ.Կրակոցներ Երևանում. վիրավորը քրեական պատմություններով հայտնի «Չաղ Ռուստամի» հայրն էՈրոշ «ընդդիմադիրներ» 5 տարի սպասել են 2026-ին. Նարեկ ՄալյանԱմանորը հոգևոր սահմանագիծ է, որտեղ մարդը կանգնում է իր խղճի առաջ՝ վերանայելով ապրածը. Տեր Հեթում

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված