ՈՒՂԻՂ. Արդյոք Նիկոլը կգնա արտահերթի. Հայկ Բաբուխանյան Բաթում մեկնելիս կայծակը հարվածել է թուրք ֆուտբոլիստներին տեղափոխող ինքնաթիռին Դինոզավրերի քոչարին եւ սատանիզմի շոուն՝ «առաջադեմ մշակույթ», իսկ հաղթական ֆիդայական պարը՝ հանցանք Նոյեմբերի 27. Օչվա խոսք Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը չի կարողանում գտնել իր վետերան պահեստազորայինների գրեթե կեսին Պատտայայում ռուս տղամարն ընկել է 15-րդ հարկից և ողջ է մնացել Ռուսական ռազմական փորձագետներ. Լենինգրադի մարզի վրա հարձակումը վերահսկվել է ՆԱՏՕ-ի շտաբ-բնակարանի կողմից Լուսանկարներում Խարկովի ավիացիոն ինստիտուտն է՝ «Գերանիում» հրթիռային անօդաչուների հարվածներից հետո Իրանի հարցով Թուրքիայի վրա ԱՄՆ-ի ճնշումն այս անգամ չաշխատեց «Հրապարակ»․ ԹՐԻՓՓ-ի հարցում շտապում են

Շնորհավոր Ամանոր. 2026-ը՝ ճշմարտության, հավատքի եւ ազգային դիմադրության տարի

Տեսանյութեր

Սիրելի՛ ընթերցողներ,

Շնորհավորում եմ ձեզ Նոր տարվա եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ։

Մենք դիմավորում ենք այս տարին ոչ թե ինքնախաբեությամբ, այլ՝ բաց աչքերով ու ուղիղ մեջքով։ Ոչ թե լռությամբ, այլ՝ շիտակ խոսքով։ Ոչ թե հաշտվելով անարդարության հետ, այլ՝ հավատով, որ ճշմարտությունն ի վերջո հաղթում է։

2026-ը թող լինի այն տարին, երբ հայ մարդը կրկին վստահի իր ուժին, իր բանակին, իր հավատքին ու իր ազգային արժանապատվությանը։

Սուրբ Ծննդյան լույսը հիշեցում է, որ քրիստոնեական հավատքը միայն ծես չէ, այլ պատասխանատվություն՝ բարու, արդարության ու ճշմարտության առաջ։ Ազգը, որ պահում է իր հավատն ու հիշողությունը, չի պարտվում: Մեր ճանապարհը դժվար է, բայց այն մերն է՝ ազգային, պետական եւ արժանապատիվ։

«Իրավունքը» 2026-ին եւս լինելու է իր ընթերցողների հետ՝ 24/7 ռեժիմով: Խոսելու ենք այն, ինչ ցավեցնում է հայատյացներին, գրելու ենք այն, ինչ լռեցնում են, պաշտպանելու ենք այն արժեքները, որոնք փորձ է արվում նսեմացնել՝ Հայրենիք, Եկեղեցի, Ազգ, Պետություն։

Թող Նոր տարին ձեր տները լցնի առողջությամբ, ձեր ընտանիքները՝ միասնությամբ, ձեր սրտերը՝ հույսով, իսկ մեր բոլորիս մեջ ամրացնի համոզումը, որ Հայաստանն արժանի է ավելի լավ ապագայի։

Շնորհավո՜ր:

Հավատով ու պատասխանատվությամբ՝
«Իրավունք» թերթի եւ Iravunk.com-ի խմբագրակազմ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ