Այս տարի՝ հրե ձիու հետ, ընտրում ենք շարժումը, աճը և մեծ բարձունքները գրավելու ճանապարհը. Անահիտ Հակոբյան
Մշակութային«Նոր տարին պարզապես օրացուցային փոփոխություն չէ․ այն նոր հնարավորություն է՝ վերանայելու ճանապարհը, ամրապնդելու հավատը և ավարտին հասցնելու կիսատ մնացածը։
Թող գալիք տարին լինի խաղաղ մեր երկրի համար, համերաշխ՝ մեր հարաբերություններում և առողջ՝ մեր մարմնի ու մտքի համար։ Թող ունենանք բավարար համարձակություն՝ մեծ երազելու, ու բավարար համբերություն՝ այդ երազանքներին հասնելու համար։
Փորձենք ամեն օր մի փոքր ավելի լավը լինել, քան երեկ՝ առանց աղմուկի, բայց հաստատ քայլերով։ Այս տարի՝ հրե ձիու հետ, ընտրում ենք շարժումը, աճը և մեծ բարձունքները գրավելու ճանապարհը։ Գալդ բարի՝ հավատով, նպատակով ու ներքին ուժով։
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ», - գրել է երգչուհի ԱՆԱՀԻՏ ՀԱԿՈԲՅԱՆԸ:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
