Թող այս տարի մշակույթի մարդը չվախենա լինել բարձրաձայն. Սարգիս Արզումանյան Սիրելի՛ հավատավորներ, տարեմուտի ձեր աղոթքներում հիշեք նաեւ ինձ. Միքայել սրբազանի ուղերձը ԲԿ-ից Խնայեք ձեր ստամոքսները. «Նեմրա»-յի ամանորյա նվերը Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը որևէ մեկը չի չեղարկել. Վիտալի Բալասանյան Կոչս է՝ ովքեր հայավարի չեն ապրել, ասեն՝ մեղա Տեր Աստված, դարձի գան. Բալասանյան Մեր սիրելի Սրբազանն անցնում է ծանր փորձության միջով, մեր աղոթքները բազմապատկված են. Արագածոտնի թեմ Տարին սկսում ենք երեքով. պատգամավոր Ասպրամ Կրպեյանը նորություն ունի Ազգովի նույն նավի մեջ ենք, և նավը խորտակվելու դեպքում միասին ենք կործանվելու... Հայ Առաքելական Եկեղեցին «Եվրոմեդիա24»-ի կողմից արժանացել է «Ամենահեղինակավոր ինստիտուտ» մրցանակին Ամանորը մեզ կոչ է անում կանգ առնել և հարցնել ինքներս մեզ... Խորեն սրբազան

Ազգովի նույն նավի մեջ ենք, և նավը խորտակվելու դեպքում միասին ենք կործանվելու...

Հրապարակախոսություն
Եվ այս հանրահայտ ճշմարտությունն իմանալով հանդերձ՝ դեռ չենք գիտակցում ազգովի, որ սթափվել, լրջանալ է պետք, որ Հայաստան նավը շատ մոտ է կործանման։ Հայաստան նավը նման է առանց նավապետի, օվկիանոսում քամու քմահաճույքին հանձնված մի առագաստի։ Եվ այսքանից հետո մեզանից շատերը դեռ զբաղված են ժողովրդի ու քաղաքական դաշտի պառակտմամբ, բանսարկությսմբ ու ատելության քարողմամբ, պատրաստ լինելով ցանկացած, թեկուզ երկրի ու պետության համար մեծագույն կորուստների գնով մի քանի մանդատ ձեռք գցելուն։ Ցավոք, հայ ժողովրդի ամենաստոր արատներն ու անբարոյականություններն էլ դրսևորվում են հենց իշխանության համար պայքարում։ Իշխանությունն ու նրա համար պայքարն է եղել և կա մեր ազգային ողբերգությունների ու կորուստների աղբյուրը։  Իսկ նավը կործանվում է ոչ թե որ, ջրի մեջ է լինում, այլ, որ ջուրն է նավի մեջ լինում։
 
Կուսակցությունների ու քաղաքական շարժումների առաքելությունն էլ պետք է պետականաշինությունն ու ժողովրդի քաղաքական գրագիտության ապահովումը, քաղաքական մարդու դաստիարակումը լինի, այլ ոչ թե քաղաքական դաշտի ու ազգի այլասերումն ու պառակտումը։ Հիմա ստեղծված այս ծանր իրավիճակից դուրս գալու ելքը, ժողովրդի գլխավոր խնդիրը` իրական, ազգային էլիտային իշխանության բերելը կարող է լինել։ Հիմա ազգի խոհեմությունից ու քաղաքական հասունությունից, ակտիվ ու ադեկվատ դիրքորոշումից է լինելու կախված երկրի ճակատագիրը։ Մեր մեջ, հայի մեր առաքինությունների` մեր ժողովրդի իմաստնության ու պայքարելու կամքի մեջ պետք է փնտրենք մեր փրկությունն ու ապագան։
 
«Մի վստահեք, հույս մի կապեք օտարների խոստումներին: Մեր պայքարը պիտի հյուսել ժողովրդի ուժից»,- իր ժողովրդին պատգամել է Զորավար Անդրանիկը։ Պատմության ընթացքում ամենամեծ հարստությունն ու փառքն էլ դեռևս չեն գոհացրել շահից ու փառքից կուրացած անհատների հոգիները: Իսկ երբ կմոտենա կյանքի մայրամուտը, այդպիսիները կհասկանան, որ կարևորը, գերագուն արժեքը հայրենիքն է, պետականությունն է, արժանապատվությունն է, պատիվն է, հոգու հարստությունն է, առողջ ընտանիքն է։ Կհասկանան, որ մարդու առաքելությունն այս աշխարհում լավ հայրենիք, անուն, լավ գործեր ու սերունդ թողնելն է: Սա է իրական հարստությունը, որը պետք է ուղեկցի և ուժ տա մեզ՝ առաջ գնալու: Կասկած չունեմ, որ հայ ժողովուրդը վերածնվելու է և դուրս է գալու այս մոլորությունից ու մղձավանջից և մի նոր ազգային զարթոնք է ապրելու։
 
ՀԱՅԿ ՂԱԶԱՐՅԱՆ
Տնտեսագիտության թեկնածու
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Թող այս տարի մշակույթի մարդը չվախենա լինել բարձրաձայն. Սարգիս ԱրզումանյանՍիրելի՛ հավատավորներ, տարեմուտի ձեր աղոթքներում հիշեք նաեւ ինձ. Միքայել սրբազանի ուղերձը ԲԿ-իցԽնայեք ձեր ստամոքսները. «Նեմրա»-յի ամանորյա նվերըՆոյեմբերի 9-ի փաստաթուղթը որևէ մեկը չի չեղարկել. Վիտալի ԲալասանյանԿոչս է՝ ովքեր հայավարի չեն ապրել, ասեն՝ մեղա Տեր Աստված, դարձի գան. ԲալասանյանՄեր սիրելի Սրբազանն անցնում է ծանր փորձության միջով, մեր աղոթքները բազմապատկված են. Արագածոտնի թեմՏարին սկսում ենք երեքով. պատգամավոր Ասպրամ Կրպեյանը նորություն ունիԱզգովի նույն նավի մեջ ենք, և նավը խորտակվելու դեպքում միասին ենք կործանվելու...Հայ Առաքելական Եկեղեցին «Եվրոմեդիա24»-ի կողմից արժանացել է «Ամենահեղինակավոր ինստիտուտ» մրցանակինԱմանորը մեզ կոչ է անում կանգ առնել և հարցնել ինքներս մեզ... Խորեն սրբազան 2026-ը պահանջում է սկզբունքային դիրքորոշում, հաշվետու ու արդյունավետ գործելաոճ. Անի ԿարապետյանԱյս տարի՝ հրե ձիու հետ, ընտրում ենք շարժումը, աճը և մեծ բարձունքները գրավելու ճանապարհը. Անահիտ ՀակոբյանՓոքր անուշադրությունը կարող է խլել այն, ինչի համար այդքան շտապում ենք. ՆԳՆ-ի հորդորը վարորդներինՀենրիխ Մխիթարյանը ամանորյա ուղերձում անդրադարձել է Բաքվում գտնվող հայրենակիցներին «Նռնօրհնեքի» կարգը խոչընդոտվել է Թալինի համայնքապետի և տեղի կարգալույծ եղած հոգևորականի կողմից․ Արագածոտնի թեմ2026թ.-ից քաղաքացին կարող է անվճար շտապօգնություն կանչել տարեկան ոչ ավելի, քան 8 անգամ Ծառուկյանը բացահայտեց, թե երբ է պատրաստ փոխել քաշային կարգը UFC-ումՈրքան են վճարել Ադրբեջանի ավիաընկերությունները ՀՀ օդային տարածքն օգտագործելու համարՀայկ Մարությանը ծամածռել է դեմքը՝ լուսանկարվելով խոզի բդի հետ. նա «մարտական է» տրամադրվածՇՏԱՊ. Թալինի Սուրբ Աստվածածին Եկեղեցում հոգեւորականների կողմից կատարվելիք «Նռնօրհնեքի» կարգը խոչընդոտվել է

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված