Կհասնե՞ն Ուկրաինան և Ռուսաստանը խաղաղության. Արեւմտյան առանցքային լրատվամիջոցներ կանխատեսումները
ՄիջազգայինԿստորագրե՞ն արդյոք Ուկրաինան և Ռուսաստանը խաղաղության համաձայնագիր մինչև 2027 թվականը։ Արեւմտյան մի շարք առանցքային լրատվամիջոցներ կանխատեսումներ են հնչեցրել այդ եւ մի շարք այլ առանցքային հարցերի մասին:
Polymarket.
Համաձայնագրի ստորագրման հավանականությունը՝ 54%:
Financial Times.
Կստիպվա՞ծ կլինի Զելենսկին հրաժարվել Դոնբասից՝ որպես խաղաղության համաձայնագրի մաս։ Ոչ։ Դոնբասի մնացած մասի հանձնումը անընդունելի է ռազմական, քաղաքական և սահմանադրական պատճառներով։
Կկորցնե՞ն հանրապետականները Կապիտոլիումի բլրի վերահսկողությունը։ Այո։ Դեմոկրատները կվերականգնեն Ներկայացուցիչների պալատի վերահսկողությունը, բայց ոչ Սենատի։
Արհեստական ինտելեկտի պղպջակը կպայթի՞։ Այո։
Ակնկալվում է գերտաքացման անկում, ռիսկային կապիտալի կորուստներ և փոքր ընկերությունների համար խնդիրներ։
The Economist.
Կանխատեսվում է, որ պատերազմը Ուկրաինայում կշարունակվի 2026 թվականին։ Թրամփը Ուկրաինային աջակցելու պատասխանատվությունն ամբողջությամբ կտեղափոխի Եվրոպայի վրա, և վերջինս, հնարավոր է, չկարողանա դիմակայել այդ խնդրին։
Ասիայում Թրամփը կարող է զոհաբերել Թայվանը՝ Չինաստանի հետ համաձայնագրի համար։
Իսկ ահա ուկրաինական Ռադայի սկանդալային պատգամավոր Բեզուգլան այսպես է տեսնում 2026թ.-ւ.
Խաղաղություն չի լինի։ Ընտրություններ չեն լինի, միայն պատերազմ և ռազմականացում։ «Պատերազմը շարունակվում է։ Խաղաղություն չի լինի։ Ընտրություններ չեն լինի։ Ռազմականացումը գոյատևման միակ ուղին է»։
Տես նաեւ https://t.me/iravunk/62806