Կիեւում սկսել են ծրագրեր մշակել, թե ինչ են անելու կամուրջների ոչնչացման դեպքում ԱՄՆ–ում բենզինի գները փոխում են մեծ խաղի կանոնները Ում ատոմակայանն է Նիկոլի ճաշակով` Վաշինգտոնի՞, թե` Մոսկվայի Կիեւում հենց այս պահին նորից պայթյուններ եւ հրդեհներ են (Տեսանյութ) Կրեմլը սկսել է փորձարկել ՆԱՏՕ-ի հնարավորությունների սահմանները Ռուսական ուժերը կրկին հարվածել են Կիևի Հարավային կամրջին (Տեսանյութում) Որոնք են Մոսկվայի եւ Երեւանի հարաբերությունների զարգացման երեք հիմնական սցենարները Իշաոտնուկի գահակալները․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Շոկային տեսարանների պակաս չի լինելու․ ԲԱՄԲԱՍԱՆՔ

Սիրելի՛ հավատավորներ, տարեմուտի ձեր աղոթքներում հիշեք նաեւ ինձ. Միքայել սրբազանի ուղերձը ԲԿ-ից

Թեմա

Սիրելի՛ հավատավոր և բարեպաշտ ժողովուրդ Շիրակի թեմի,

Հանգամանքների բերումով հեռու եմ ձեզնից ոչ այնքան տարածությամբ, որքան ֆիզիկապես. անարդարացիորեն փակ են դռները, արգելքի տակ՝ խոսքերը, վերահսկողության ներքո՝ տեղաշարժը, բայց ոչ երբեք զգացմունքները՝ իմ հայրական սերն ու օրհնանքն առ ձեզ, մտածումները, բարեմաղթանքներն ու ցանկությունները:

Այսօրն էլ շուտով կդառնա անցյալ, խավարին կփոխարինի աստվածային լույսը, օրացույցում, թվերի պարզ փոփոխության շնորհիվ, պատմության գիրկը կանցնի փորձություններով լի 2025-ը՝ իր տխուր հետքը թողնելով ազնիվ ու հայրենասեր շատ մարդկանց հոգիներում: Ում հոգին լի է Աստծո սիրով, թերեւս նա ամբողջությամբ կընկալի ասվածի իմաստը:

Համայն աշխարհը կցնծա Ամանորն ազդարարող ժամացույցի առաջին ուրախաբեր զարկերով եւ մեր Փրկչի` Հիսուս Քրիստոսի Ծննդյան ու Աստվածահայտնության մեծապարգեւ ավետիսով. «զի ծնաւ մեզ այսօր Փրկիչ»: Թող գալիք 2026-ը տարբերվի 2025-ից՝ հայոց մեր պաշտելի երկրին պարգեւելով ճշմարիտ խաղաղություն, օջախներին՝ սեր, ջերմություն, հայ հավատավորին՝ սթափ միտք ու առավել բարեպաշտություն: Ոչինչ են անցողիկ ամեն ինչ անանցի դեմ հանդիման, ուր միակ ճշմարիտ թագավորը Տեր Աստված է: Առանց Աստծո սիրո եւ լույսի խավար է թե՛ մեր հոգիներում, թե՛ մեր ընտանեկան հարկերից ներս եւ թե՛ մեր անցնելիք ճամփաներին:

Մենք աղոթում եւ խնդրում ենք Ամենակարող Աստծուն, որ անցնող տարվա հետ անցյալ դառնան ամենքիս փորձությունները, դժվարությունները, անհաջողությունները եւ նորոգ սրտով ու հավատով դիմավորենք Նոր տարին, ամրագրենք Տիրոջ սերը մեր կյանքում եւ ապագայի հանդեպ հավատով, վստահությամբ ու լավատեսությամբ մուտք գործենք փրկչական 2026 թվականը։

Մեր ամանորյա անդրանիկ աղոթքով հայցենք Տիրոջից խաղաղություն, հայոց բանակին` զորություն եւ հայ ընտանիքներին` ամրություն, մխիթարություն։ Թող բարիքների Արարիչ Աստված միշտ զորավիգ մնա եւ Իր Սուրբ Աջի հովանու ներքո պահի Հայաստանն ու հայ ժողովրդին:

Սիրելի՛ հավատավորներ, տարեմտի ձեր աղոթքներում հիշեք նաեւ ինձ, որ ձեր մշտարթուն եւ հանապազ աղոթարարն եմ Պարգեւատու Տիրոջ մոտ: Թող Նորածին Մանկան շնորհաբաշխ լույսը ճառագի մութ ու խավար ճանապարներին, Ամանորի հրաշքով բացվեն բոլոր փակ դռները, եւ Քրիստոսի առաջնորդությամբ կրկին ի մի գանք Ս. Յոթվիրաց մեր մայր եկեղեցու կամարների ներքո՝ Սուրբ Ծննդյան եւ Աստվածահայտնության առատաբուխ շնորհներով զարդարուն, մեր աղոթքն առաքելով ի Բարձունս՝ հանուն Հայաստանյայց մեր Սուրբ Եկեղեցու եւ հայոց աշխարհի:

Թող բարեգութ Աստծո Սուրբ Աջի հովանու ներքո, Շիրակ աշխարհի եւ աշխարհասփյուռ հայության համար, գալիք տարին լինի նորանոր ձեռքբերումների ու նվաճումների տարի: Թող հայ օջախների վրա իջնեն Սուրբ Ծննդյան լույսն ու խաղաղությունը՝ պարգեւելով առավելագույն սեր, անսահման հավատք ու միություն:

Թող Ամենակալ Աստված ընդունի մեր աղոթքը եւ օրհնի ամենքիս այսօր եւ միշտ եւ հավիտյան։ Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ, եւ սերն ու խաղաղությունը Փրկչի մերո Հիսուսի Քրիստոսի եղիցին ընդ ձեզ. ամեն:

Աղոթարար՝

ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԱՋԱՊԱՀՅԱՆ
ԱՌԱՋՆՈՐԴ ՇԻՐԱԿԻ ԹԵՄԻ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Կիեւում սկսել են ծրագրեր մշակել, թե ինչ են անելու կամուրջների ոչնչացման դեպքումԱՄՆ–ում բենզինի գները փոխում են մեծ խաղի կանոններըՈւմ ատոմակայանն է Նիկոլի ճաշակով` Վաշինգտոնի՞, թե` ՄոսկվայիԿիեւում հենց այս պահին նորից պայթյուններ եւ հրդեհներ են (Տեսանյութ)Կրեմլը սկսել է փորձարկել ՆԱՏՕ-ի հնարավորությունների սահմաններըՎԱՂԸ ԼՄԲԱՏԱՎԱՆՔԻ ՈՒԽՏԻ ՕՐՆ Է, ԷՋՄԻԱԾՆԻՑ ԿԲԵՐՎԻ ՍՈՒՐԲ ՍՏԵՓԱՆՈՍ ՆԱԽԱՎԿԱՅԻ ՄԱՍՈՒՆՔԸԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին2027-ից թաղման նպաստ կստանան միայն անապահով ընտանիքներըՌուսական ուժերը կրկին հարվածել են Կիևի Հարավային կամրջին (Տեսանյութում)Որոնք են Մոսկվայի եւ Երեւանի հարաբերությունների զարգացման երեք հիմնական սցենարներըԻշաոտնուկի գահակալները․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՇոկային տեսարանների պակաս չի լինելու․ ԲԱՄԲԱՍԱՆՔԴաժե ձեր մեռնելուց հետո ձերոնք ձեզնից «քյար» չեն ունենա․ ԶԱՐՄԱՆՔՔոչարյանը երեք մեսիջ հղեց Արեւմուտքին․ Հայկ ԲաբուխանյանՄանախին ձերբակալել են Կիևը բառացիորեն կանգ է առել. քաղաքը տրանսպորտային կոլապսի մեջ է (Տեսանյութ, Ֆոտո)Քոչարյանն ամբողջությամբ մտավ հակառուսական դաշտԵՄ-ում բենզինի գները տարեսկզբից ի վեր բարձրացել են 140%-ով, իսկ դիզելային վառելիքինը՝ 100ՌԴ-ն հույս ունի, որ Հայաստանը կշարունակի կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված