2026 թվականի համար «կենդանի Նոստրադամուսի» 10 սարսափելի կանխատեսումները
Հասարակություն«Կենդանի Նոստրադամուսը» տասը սարսափելի կանխատեսում է արել 2026 թվականի համար, գրում է Express-ը: Բրազիլացի միստիկ Աթոս Սալոմեն կանխատեսում է, որ գալիք տարում աշխարհին սպասվում են բնական աղետներ, տնտեսական ցնցումներ և միջազգային հակամարտությունների սրում:
Հակամարտություն Արկտիկայում. Ռուսաստանն ընդդեմ ՆԱՏՕ-ի
Աշխարհաքաղաքական առումով Սալոմեին ամենից շատ անհանգստացնում են Արկտիկայի շուրջ ռուսական նկրտումները: Նա նախազգուշացնում է, որ չնայած ուկրաինական հակամարտության վրա սևեռված ուշադրությանը՝ Կրեմլը ժամանակակից հրթիռային համակարգեր է տեղափոխում Արկտիկայում գտնվող իր ռազմավարական բազաներ: Սառույցների հալմանը զուգընթաց ավելի հասանելի են դառնում նոր նավագնացային երթուղիներն ու էներգակիրների հանքավայրերը: Սա էապես մեծացնում է 2026 թվականին տարածքների և ռեսուրսների համար ՆԱՏՕ-ի հետ ուղղակի բախման հավանականությունը:
Անկայունություն Սահելում և միջնորդական պատերազմներ
Ըստ Սալոմեի կանխատեսման՝ հյուսիսային Նիգերը և Սահելի տարածաշրջանն ամբողջությամբ կդառնան կրիտիկական թեժ կետեր։ Ծայրահեղական խմբավորումների արագ տարածումն ու ուժեղացումը կհանգեցնի համաշխարհային տերությունների միջև միջնորդավորված բախումների, որոնք պայքարում են ազդեցության համար՝ արևմտյան զորքերի դուրսբերումից հետո։
BRICS+ և դոլարի ձախողում
ԲՐԻԿՍ+ դաշինքից պետք է սպասել վճռական գործողությունների: Սալոմեն պնդում է, որ Սաուդյան Արաբիան առաջարկում է վերակառուցել այս միավորման ֆինանսական կանոնները, որպեսզի առևտուրն ու ֆինանսական գործարքները չիրականացվեն դոլարով: Սա կհանգեցնի ամերիկյան արժույթից հրաժարվելու գործընթացի արագացմանը:
Իրանի և Իսրայելի միջև լարվածությունը սրացում
Ակնկալվում է, որ Մերձավոր Արևելքում լարվածությունը կհասնի կրիտիկական կետի: Սալոմեն նախազգուշացնում է, որ ուրանի հարստացման ուղղությամբ Իրանի աշխատանքները և Իսրայելի հավանական ռազմական նախապատրաստությունները կարող են հրահրել տարածաշրջանային անկայունության նոր և տևական փուլ, որի սրումը տեղի կունենա 2026 թվականի երկրորդ եռամսյակում:
Ռուսաստանում պահեստազորայինների զանգվածային մոբիլիզացիա
Ակնկալվում է, որ Ռուսաստանում մինչև մարտ ամիսը հրամանագիր կստորագրվի մինչև 800,000 պահեստազորայինների մոբիլիզացիայի մասին (Պաշտպանության նախարարությունը նման պլանների մասին չի հայտնել — խմբ.): Սալոմեն սրա մեջ տեսնում է Ռուսաստանի առավել հարձակողական ռազմավարական կուրսի վկայությունը, որն առաջին հերթին կենտրոնանալու է ազգային կիբերանվտանգության և հակաօդային պաշտպանության վրա, ինչը դուրս է գալիս ստանդարտ ռազմական կառավարման շրջանակներից:
ԱՄՆ-ն կամրապնդի Կարմիր ծովում իր ներկայությունը
Միստիկը կանխատեսում է, որ Միացյալ Նահանգները զգալիորեն կուժեղացնեն իրենց ռազմական ներկայությունը Բաբ էլ-Մանդեբի նեղուցի շրջանում, որը չափազանց կարևոր ծովային ուղի է։ Դա կլինի ուղղակի պատասխան Թեհրանի կողմից աջակցվող գրոհայինների գործողություններին։ Այսպիսով, պետք է սպասել աշխարհաքաղաքական պայքարի սրման՝ այս ռազմավարական կետի նկատմամբ վերահսկողության համար։
Լեհաստանի տնտեսական ճգնաժամը
Ֆինանսական անկայունությունը կլինի միջազգային կարևոր թեմա: Սալոմեն նախազգուշացնում է, որ Լեհաստանն այս առումով առավել խոցելի է և մեծ դեֆիցիտի պատճառով կարող է բախվել լուրջ ֆինանսական ճգնաժամի: Սա կարող է հանգեցնել բանվորների գործադուլների և Արժույթի միջազգային հիմնադրամի հետ հակամարտությունների։
Կիսահաղորդիչների պակաս Ճապոնիայում
Ակնկալվում է, որ Ճապոնիայում կառաջանան լուրջ տնտեսական խնդիրներ՝ կապված կիսահաղորդիչների պաշարների նվազման հետ: Ըստ Սալոմեի կանխատեսումների՝ երկրին սպասվում է արդյունաբերական արտադրության զգալի անկում, ինչը հաջորդ տարվա երկրորդ եռամսյակում խնդիրներ կառաջացնի առանցքային ճյուղերում:
Արևային փոթորկի սպառնալիք և թռչնագրիպի առողջապահական ճգնաժամ
Սալոմեն կանխատեսում է երկու զուգահեռ սպառնալիք՝ մեկը բնական, իսկ երկրորդը՝ առողջապահության ոլորտում։
2026 թվականի մարտի 12-ից 15-ն ընկած ժամանակահատվածում սպասվում է հզոր արեգակնային փոթորիկ (կորոնալ զանգվածի արտանետումներ), ինչը կարող է հանգեցնել էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումների և ամբողջ աշխարհում խոցելի էլեկտրահամակարգերի վնասմանը։
Նա նախազգուշացնում է գլոբալ մասշտաբով H5N1 վիրուսի նկատմամբ հսկողության ուժեղացման անհրաժեշտության մասին, հատկապես այն պատճառով, որ ԵՄ-ն մտադիր է թույլատրել մոդիֆիկացված ՌՆԹ-պատվաստանյութի օգտագործումը՝ թռչնագրիպի հաճախակի դարձած բռնկումների պատճառով։
Թվային արժույթը և տիեզերային անոմալիաներ
Վերջին մի քանի կանխատեսումները նվիրված են տեխնոլոգիաներին և անհայտին:
Ակնկալվում է, որ Եվրոպական կենտրոնական բանկը (ԵԿԲ) փորձնական ռեժիմով կսկսի թվային եվրոյի փորձարկումները՝ գործարքների ավտոմատ սահմանափակումներով:
ԱՄՆ-ն կստեղծի քվանտային ծրագրային ապահովում, որն ընդունակ կլինի իրական ժամանակում հետևել սուզանավերին:
Սալոմեն տարաձայնություններ է կանխատեսում Հնդկաստանի և Starlink-ի միջև՝ արբանյակային ինտերնետ ծառայությունների պատճառով:
Յուպիտերի ուղեծրի մոտ կհայտնվի մի խորհրդավոր օբյեկտ, որը Եվրոպական տիեզերական գործակալությունն իբր հեռացրել է իր պաշտոնական զեկույցներից՝ նկատված անոմալիաների պատճառով:
Սալոմեի կանխատեսումները մատնանշում են, որ 2026 թվականը բեկումնային տարի կդառնա՝ նշանավորված խորը տարաձայնություններով, տնտեսական վերակառուցմամբ և բախումներով: