Մեր սիրելի Սրբազանն անցնում է ծանր փորձության միջով, մեր աղոթքները բազմապատկված են. Արագածոտնի թեմ Տարին սկսում ենք երեքով. պատգամավոր Ասպրամ Կրպեյանը նորություն ունի Ազգովի նույն նավի մեջ ենք, և նավը խորտակվելու դեպքում միասին ենք կործանվելու... Հայ Առաքելական Եկեղեցին «Եվրոմեդիա24»-ի կողմից արժանացել է «Ամենահեղինակավոր ինստիտուտ» մրցանակին Ամանորը մեզ կոչ է անում կանգ առնել և հարցնել ինքներս մեզ... Խորեն սրբազան 2026-ը պահանջում է սկզբունքային դիրքորոշում, հաշվետու ու արդյունավետ գործելաոճ. Անի Կարապետյան Այս տարի՝ հրե ձիու հետ, ընտրում ենք շարժումը, աճը և մեծ բարձունքները գրավելու ճանապարհը. Անահիտ Հակոբյան Փոքր անուշադրությունը կարող է խլել այն, ինչի համար այդքան շտապում ենք. ՆԳՆ-ի հորդորը վարորդներին Հենրիխ Մխիթարյանը ամանորյա ուղերձում անդրադարձել է Բաքվում գտնվող հայրենակիցներին Ծառուկյանը բացահայտեց, թե երբ է պատրաստ փոխել քաշային կարգը UFC-ում

«Նռնօրհնեքի» կարգը խոչընդոտվել է Թալինի համայնքապետի և տեղի կարգալույծ եղած հոգևորականի կողմից․ Արագածոտնի թեմ

Դեկտեմբերի 31-ին Թալինի Սուրբ Աստվածածին Եկեղեցում հոգեւորականների կողմից կատարվելիք «Նռնօրհնեքի» կարգը խոչընդոտվել է Թալինի համայնքապետի եւ տեղի կարգալույծ եղած նախկին հոգեւորականի՝ Արամայիս Թախմազյանի կողմից։ Համայնքապետի հետ զրույցից հետո հոգեւորականները և հավատավոր ողջ ժողովուրդը անախորժություններից և բախումներից խուսափելու համար դուրս են եկել Եկեղեցուց։ Որից հետո, եկեղեցում համայնքապետի և կարգալույծ անձի ներկայությամբ «արարողություն» է կատարվել:

 

Նրանց կողմից եկեղեցին լքելուց հետո միայն թեմի հոգեւորականները հավատացյալ ժողովրդի հետ միասին ամանորյա աղոթք են արել և «Նռնօրհնեքի» կարգ են կատարել։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀԱՍԵ Արագածոտնի թեմը։

 

«Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը հայտնել է, որ 2026թ. հունվարի 6-ին Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնին նվիրված Սուրբ և Անմահ Պատարագին իր անձը պետք է ներկայացվի, որպես Թալինի Սուրբ Աստվածածին Եկեղեցու խաչքավոր և պնդել է, որ Պատարագի ժամանակ պետք է զեղչվի Ամենայն Հայոց Կաթողիկոսի անունը:շ

 

Արագածոտնի թեմն իր մտահոգությունն է հայտնում վերոնշյալ անախորժ պատմության և համայնքապետի հակականոնական պնդումների կապակցությամբ և հիշեցնում է Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանին ու նրա կողմնակիցներին, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու օրինական գործունեությունը կամ կրոնական ծեսի կատարումը խոչընդոտելը հանդիսանում է քրեական հանցագործություն: Եվ ամենակարեւորը. Հայ Եկեղեցում խաչքավոր կարող է լինել նա, ով ամբողջությամբ ընդունում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կարգուկանոնը, սրբազան ավանդությունը և վերջինիս անբաժանելի մաս կազմող նվիրապետությունը:

 

Արագածոտնի թեմը հորդորում է հավատավոր ժողովրդին պահպանել հանդարտություն և չտրվել սադրիչ նախաձեռնությունների ազդեցությանը։ Եկեղեցի ուղղվելիք ձեր քայլերը, սիրելի ժողովուրդ, թող դրսևորումը լինեն միմիայն աղոթքի, համերաշխության ու միասնականության։

 

Սուրբ Եկեղեցու անսասանությունը ձեր հավատարմությունն է առ հայրենին և առ մեր Սուրբ Եկեղեցին։

 

Տերը օգնական հայոց ազգին»,- նշված է Արագածոտնի թեմի հայտարարությունում։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Մեր սիրելի Սրբազանն անցնում է ծանր փորձության միջով, մեր աղոթքները բազմապատկված են. Արագածոտնի թեմՏարին սկսում ենք երեքով. պատգամավոր Ասպրամ Կրպեյանը նորություն ունիԱզգովի նույն նավի մեջ ենք, և նավը խորտակվելու դեպքում միասին ենք կործանվելու...Հայ Առաքելական Եկեղեցին «Եվրոմեդիա24»-ի կողմից արժանացել է «Ամենահեղինակավոր ինստիտուտ» մրցանակինԱմանորը մեզ կոչ է անում կանգ առնել և հարցնել ինքներս մեզ... Խորեն սրբազան 2026-ը պահանջում է սկզբունքային դիրքորոշում, հաշվետու ու արդյունավետ գործելաոճ. Անի ԿարապետյանԱյս տարի՝ հրե ձիու հետ, ընտրում ենք շարժումը, աճը և մեծ բարձունքները գրավելու ճանապարհը. Անահիտ ՀակոբյանՓոքր անուշադրությունը կարող է խլել այն, ինչի համար այդքան շտապում ենք. ՆԳՆ-ի հորդորը վարորդներինՀենրիխ Մխիթարյանը ամանորյա ուղերձում անդրադարձել է Բաքվում գտնվող հայրենակիցներին «Նռնօրհնեքի» կարգը խոչընդոտվել է Թալինի համայնքապետի և տեղի կարգալույծ եղած հոգևորականի կողմից․ Արագածոտնի թեմ2026թ.-ից քաղաքացին կարող է անվճար շտապօգնություն կանչել տարեկան ոչ ավելի, քան 8 անգամ Ծառուկյանը բացահայտեց, թե երբ է պատրաստ փոխել քաշային կարգը UFC-ումՈրքան են վճարել Ադրբեջանի ավիաընկերությունները ՀՀ օդային տարածքն օգտագործելու համարՀայկ Մարությանը ծամածռել է դեմքը՝ լուսանկարվելով խոզի բդի հետ. նա «մարտական է» տրամադրվածՇՏԱՊ. Թալինի Սուրբ Աստվածածին Եկեղեցում հոգեւորականների կողմից կատարվելիք «Նռնօրհնեքի» կարգը խոչընդոտվել է Ռուսաստանը ԱՄՆ-ին կփոխանցի Պուտինի նստավայրի վրա հարձակված անօդաչու թռչող սարքի տվյալներըԵՄ առաջնորդների փողերն օգտագործվում են խաղաղ բնակիչների սպանության համար․ Զախարովան2026 թ-ից քաղաքացին կարող է անվճար շտապօգնություն կանչել տարեկան ոչ ավելի, քան 8 անգամՏարադրամի փոխարժեքները հունվարի 1-ինԱմանորյա գիշերը 21,000 մարդ է եղել հրապարակում. Նիկոլ Փաշինյան

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված