Լիահույս ենք՝ մեր հասարակությունն առաջիկայում իր ապագայի ընտրությամբ կդրսևորի իրեն յուրահատուկ իմաստություն. Վազգեն Սաֆարյան
ՆերքաղաքականՍիրելի՜ հայրենակիցներ,
Հայաստանի Առաջադիմական միացյալ կոմունիստական կուսակցության և իմ անունից շնորհավորում եմ ձեզ Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ։
2025 թվականն անցավ պատմության գիրկը։ Մեզանից յուրաքանչյուրը ունի իր գնահատականը անցնող տարվա մասին` ելակետ ունենալով սեփական կյանքի, երկրի և նրա շուրջ ստեղծված իրողությունները, հասարակության մեջ ընթացած խմորումները։
Արդի հարափոփոխ աշխարհը լի է տագնապներով, սպասումներով` պատերազմներ, ազգամիջյան հակամարտություններ բնական և այլ աղետներ։
Մեր ժողովրդին բնորոշ են լավատեսությունը, ողջամտությունը, ազգային արժանապատվությունն ու համբերատարությունը` հենված պատմական անցյալի փորձին ու իմաստությանը։
Լիահույս ենք, որ մեր հասարակությունը առաջիկայում իր ապագայի ընտրությամբ կդրսևորի իրեն յուրահատուկ իմաստություն և տեր կկանգնի իր ճակատագրին` անտարակույս գիտակցելով, որ իր հայեցողական ու պասիվ կեցվածքը այլևս չի նպաստի մեր երկրի համակողմանի առաջընթացի ապահովմանը։
Սիրելի՜ հայրենակիցներ,
Մաղթում ենք ձեզ, ձեր ընտանիքներին առողջություն, հաջողություններ և անկոտրում հավատ առ մեր ապագան։
ՎԱԶԳԵՆ ՍԱՖԱՐՅԱՆ
Հայաստանի Առաջադիմական միացյալ կումունիստական կուսակցության նախագահ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
