Ռուսները շարունակում են հարձակվել Գուլյայպոլեից դեպի արեւմուտք (Քարտեզ)
ՄիջազգայինՌուսական ստորաբաժանումները, հնարավոր է, առաջ են շարժվել Գուլյայպոլեից արևմուտք՝ դեպի Զալիզնիչնե գյուղը։ Սա նկատել է Bild-ի ռազմական դիտորդ Ջուլիան Ռյոպկեն՝ վերլուծելով Ուկրաինայի զինված ուժերի հարավային պաշտպանական ուժերի կողմից հրապարակված տեսանյութը։
Ուկրաինական կողմը տեսանյութը ներկայացրել է որպես Գուլյաիպոլեում ռուսական զորքերի վրա հարվածների կադրեր։ Սակայն, ըստ Ռյոպկեի, աշխարհագրական դիրքը ցույց է տալիս այլ վայր. տեսանյութը նկարահանվել է Զալիզնիչնեում՝ քաղաքից մոտավորապես հինգ կիլոմետր արևմուտք։
«Իրականում տեսանյութում երևում են զինվորներ, որոնք շարժվում են Զալիզնիչնեով։ Սա նշանակում է, որ կամ տեսանյութում երևում են ուկրաինացի զինվորներ, կամ ռուսական ստորաբաժանումներն արդեն հասել են այս գյուղ», - նշում է Bild-ի թղթակիցը։
Ուկրաինական բանակի հրամանատարությունը շարունակում է պնդել, որ Գուլյայպոլեն հիմնականում դեռ իրենց ձեռքին է: Այն դեպքում, երբ իրականում ռուսներն արդեն Զալիզնիչ բնակավայրում են, եւ անգամ Ամանօրն այդ հարձակումը չկանգնեցրեց: