Պատերազմի շարունակության դեպքում կլինեն ևս մի քանի խոշոր ողբերգություններ. Ուկրաինական աղբյուր
ՄիջազգայինՈւկրաինական տեղեկացված աղբյուրը ներկայացրել է իր գնահատումները 2026-ի հետ կապված:
«Այսպիսով, տարին սկսվել է, և մենք կտանք մեր կանխատեսումը։
1. Ուկրաինայում ընտրությունները հնարավոր են միայն երկու սցենարի դեպքում։
Ա) Երբ Զելենսկին համաձայնության գա գլոբալիստների հետ իր հաղթանակի և կեղծված ընտրությունների վերաբերյալ։
Բ) Թրամփը կպարտադրի խաղաղություն, բայց դրա հավանականությունը փոքր է։
2. Խաղաղության հավանականությունը 40% է, պատերազմի հավանականությունը՝ 60%։
3. Ուկրաինացիները պետք է պատրաստվեն ամեն առումով ավելի վատ պայմանների (էներգիա, գներ, ճգնաժամ, աղքատություն)։ Հաջորդ ձմեռը ավելի դժվար կլինի, ինչպես նաև հաջորդող բոլոր ձմեռները։
4. Ավելի խիստ մոբիլիզացիա և կանանց մոբիլիզացիա՝ այս տարի 80%։
5. Մոբիլիզացվողների որսը կխստացվի։ Կմեծանա զինկոմիսարիատների թիվը և անձնակազմը։
6. Կսրվի էլիտայի ներքին պայքարը, ինչպես նաև կավելանա պատվիրված սպանությունների թիվը։
7. Հասարակության մեջ պառակտումը կխորանա։
8. Կսրվի ավերածությունը։
9. Պարտքը կմեծանա։ Ժողովրդի համար, անկասկած։
10. Մարդիկ կշարունակեն զանգվածաբար լքել Ուկրաինան։
11. ՍԺՆ-ների թիվը կհասնի 600,000-ի։
12. Կառավարությունը կսկսի միգրանտներ բերել։
13. Ուկրաինայի կառավարության նկատմամբ բացասական վերաբերմունքը կշարունակի աճել, մինչդեռ Ռուսաստանի նկատմամբ բացասական վերաբերմունքը կնվազի։
14. Պատերազմի շարունակության դեպքում կլինեն ևս մի քանի խոշոր ողբերգություններ»։