ՀՀԿ մի շարք անդամներ հարգանքի տուրք են մատուցել Գարեգին Նժդեհի հիշատակին
Ներքաղաքական«Այսօր՝ հունվարի 1-ին, ՀՀԿ մի շարք անդամներ հարգանքի տուրք են մատուցել մեծ զորավար և մտավորական Գարեգին Նժդեհի հիշատակին՝ նրա ծննդյան 140-ամյակի կապակցությամբ։
Յուրաքանչյուր հայ, ում համար հայրենիքն ու ազգը թանկ լինելուց բացի նաև հավիտենական արժեք ունեցող հասկացություններ են, պետք է իմանա Նժդեհի մասին, ապրի Նժդեհի գաղափարներով։ Իզուր չէին Նժդեհի մտահոգությունները և՛ այնժամ, և՛ հիմա, թե հայրենասիրությունը այլևս բավարար պայման չէ հայրենիքի փրկության համար… հայրենապա՛շտ պիտի լինենք», - գրել է ՀՀԿ ԵԿ ղեկավար ՀԵՆՐԻԽ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
