Համացանցում հայտնվել է Շվեյցարիայի բարերից մեկում 40 մարդու կյանք խլած հրդեհի բռնկման պահի կադրերը (Տեսանյութ)
ՀասարակությունՍոցիալական ցանցերում հայտնվել է Շվեյցարիայի բարերից մեկում մահացու հրդեհի բռնկման պահի կադրերը։ Լրատվամիջոցները ենթադրում են, որ հրդեհի պատճառը կարող էին լինել բենգալյան կրակները։
Տեսանյութում երևում է, թե ինչպես են այրվող հաստատության հաճախորդները փորձում մարել առաստաղի հրդեհը, սակայն նրանց չի հաջողվել։ Մեկ այլ տեսության համաձայն՝ հրդեհը, որը խլել է մոտ 40 մարդու կյանք և վիրավորել ևս 115-ի, կարող է բռնկվել շշերի մեջ տեղադրված հրավառության պարագաներից։
Հրդեհը և հզոր պայթյունը տեղի են ունեցել հաստատությունում Նոր տարվա տոնակատարության գիշերը։ Պայթյուն է տեղի ունեցել Le Constellation բարի նկուղում, որից հետո հրդեհը սկսել է արագ տարածվել ամբողջ շենքում։