Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
ՀասարակությունԲոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ են միայն Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են երթևեկության համար։
Նորավան-Լծեն-Տաթև, Զանգերից դեպի Սիսիան ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Իսկ Վանաձոր-Դիլիջան, Երասխ-Զանգակատուն, Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհները կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի են։
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների ձմեռային սպասարկման աշխատանքներն ընթանում են 24-ժամյա ռեժիմով։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝