Արտառոց դեպք՝ Արարատի մարզում․ ավտոմեքենայում ամուսինը դանակահարել է հղի կնոջը
ՔրեականՀունվարի 2-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային քրեական վարչությունում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհին՝ «Ադանա» ռեստորանային համալիրի հարևանությամբ, դանակահարություն է տեղի ունեցել և կա վիրավոր։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են և նշված վայրից դանակահարված վիճակում հիվանդանոց է տեղափոխվել հղի կին։
Քրեական ոստիկանները դեպքի վայրում հայտնաբերել են «Opel» մակնիշի ավտոմեքենա, որի վրա և դրսում կան արնանման հետքեր։
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ քրեական ոստիկանները պարզել են, որ հղի կնոջը հայտնաբերված «Opel»-ի մեջ դանակահարել է ամուսինը և ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ նրան և հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ, ինչպես նաև ճշտում են կասկածյալի և վիրավորի ինքնությունը։