Վենեսուելայի նկատմամբ ԱՄՆ-ի անեքսիայի իրավական գնահատականը հայտնի իրավապաշտպանի կողմից
Իմ մոտ այնպիսի տպավորորություն է,որ ԱՄՆ ն այսօր գտնվում է նույն կարգավիճակում ,ինչ ԽՍՀՄ ը ,նախորդ դարի յոթանասունականներին,երբ որոշում էր պատժել անհնազանդ կրտսեր եղբայրներին լեհերին ,չեխերին ,այլոց. զորք էր մտցնում ,կամ մատ թափ տալիս: Ու եթե խորհրդային այդ երկիրը դասվում էր անաստված երկրների թվին, քանի որ այդպես էր ցանկացել այդ երկրի հիմնադիրներից Ուլյանով Լենինը, ապա ԱՄՆի հիմնադիր հայրերից Ջորջ Վաշինգտոնի գլխավոր խոսքը եղել է ԱՄՆ-ն կառավարել բացառապես Աստծով ու Աստվածաշնչով։ Երբ ցանկանում ես դառնալ կինոյի լավ տղեն, պետք է գիտակցես, որ այդ կինոն մի օր ավարտվելու է ։ԱՄՆ-ն իմ պատկերացումներով միշտ եղել է դեմոկրատիայի ,ազատ խոսքի բարձունքը, առավել ևս 'իր դատական համակարգով։ Ցավոք ,նույնը չեմ ասի հիմա։ Դրա վառ օրինակն է նաև Վարդան Ղուկասյանի վարչական գործը: Խնդրեմ չքաղաքականացնել։ Սա իմ' իրավապաշտպանիս իրավական գնահատականն է ։
ՄԱԿ-ի Կանոնադրության 2(4) հոդվածը արգելում է ուժի կիրառումը կամ դրա սպառնալիքը պետությունների միջև՝ բացառությամբ երկու դեպքի․
Անհրաժեշտ ինքնապաշտպանություն (51-րդ հոդված), ՄԱԿ ԱԽ-ի մանդատ։ ԱՄՆ-ի իրականացրած ավիահարվածները (լինեն Մերձավոր Արևելքում ,Իրանի վրա,կամ այլ տարածաշրջաններում) այժմ էլ' Վէնեսուէլայի վրա ,արձանագրում եմ ,որպես իրավապաշտպան, չեն ամրագրվել ԱԽ-ի ուղիղ թույլտվությամբ, իսկ «կանխարգելիչ ինքնապաշտպանության» գորլառույփը չի ընդունվում որպես իրավական նորմ միջազգային իրավունքում։
Ավելին
Ուժի միակողմանի կիրառումը թուլացնում է միջազգային իրավակարգը,
Ստեղծում է վտանգավոր նախադեպ,երբ «ուժեղը» փոխարինում է իրավունքին,ինչպես Խնկո Ապոր ,,Գայլն ու գառը,,բանաստեղծությունում։
Իրավունքի տեսանկյունից․
Պետության ղեկավարի լեգիտիմությունը որոշվում է ներքին սահմանադրական ընթացակարգերով,
Նիկոլաս Մադուրո-ի կառավարությունը, անկախ քաղաքական գնահատականներից, շարունակել է ղեկավարել
Ւր երկիրը։
Փաստացի, ԱՄՆ-ը հաճախ գործում է որպես դե ֆակտո գլոբալ կարգադրիչ, սակայն իրավաբանորեն՝ ոչ մի պետություն չունի «աշխարհի ժանդարմի» մանդատ, այդ դերը չի բխում ո՛չ ՄԱԿ Կանոնադրությունից, ո՛չ միջազգային պայմանագրերից։
Ուժի գերակայությունը իրավունքի նկատմամբ վերաբերում է անկանխատեսելի հետևանքների։ Դա անթույլաըրելի է ,առավել ևս այնպիսի գերհզոր երկրի համար, ինչպիսին ԱՄՆ է։
Փաստաբան Լևոն Բաղդասարյան
