Նիկո՛լ, բա դու ո՞ւմ համար ես նվեր․ Վահագն Չախալյան Մեկնարկը տրվելու եկող շաբաթվանից․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Երբ Արեւմուտքը ծաղրում է Արեւմուտքին․ ԶԱՐՄԱՆՔ Ուկրաինական պատերազմը դեռ որքա՞ն է շարունակվելու Ինչ կնստի Հայաստանի վրա Ռուսաստանի հետ վերջնական թշնամանքը Զինված ադրբեջանցու «փաստաբանները» «ԶՈՀՎԵԼ Է ՀԵՐՈՍԱԲԱՐ ԱՆՕԴԱՉՈՒ ԹՌՉՈՂ ՍԱՐՔԻ ՀԱՐՎԱԾԻՑ». ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ՀՐԱՉ ՄԱՀՏԵՍՅԱՆ Թոզ ու դումանը քաղաքը բռնել ա․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայտնի է եկեղեցու հարցով ԱԺ քննիչ հանձնաժողովի կազմը Բա որ այդքան ուժեղ տղա էիր, այսքան մարդու ինչո՞ւ էիր բանտերը լցրել․ Վահագն Չախալյան (ԱՆՈՆՍ)

Երևանում թալանել են հայտնի ՍՊԸ-ներից մեկի տնօրենի բնակարանը

Քրեական

Դեկտեմբերի 30-ին առանձնապես խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Երևանում թալանել են Հայաստանում հայտնի ՍՊԸ-ներից մեկի հիմնադիր-տնօրենի տունը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե, որը Նալբանդյան փողոցի շենքերից մեկի բնակարանն է, ժամանել են Երևանի քրեական ոստիկանության ծառայողները՝ վարչության պետ Հայկ Հարությունյանի գլխավորությամբ։

Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են ու արդեն տեղում տան սեփականատեր 55-ամյա տղամարդը հայտնել է, որ նույն օրը ժամը 14:00-ից մինչև 21:30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք բացել են իրենց տան պատուհանը, մտել ներս, տակնուվրա արել տունը և գողացել խոշոր չափի գումար, ոսկյա և արծաթյա զարդեր։ Ահազանգով դեպքի վայր են ժամանել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական 3-րդ բաժնի քննիչներն ու քննչական կոմիտեի փորձաքրեագետները։

Դեպքի փաստով քննչական բաժնում բնակարանային գողություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։Գ. Շամշյանի տեղեկություններով՝ բնակարանի սեփականատերը Հայաստանում հայտնի ՍՊԸ-ներից մեկի հիմնադիր-տնօրենն է և նրա բնակարանից գողացել են 18 հազար ԱՄՆ դոլար, 18 միլիոն ՀՀ դրամ, 3 հատ ոսկյա թանկարժեք թևնոցներ, 7 հատ ադամանդե քարերով թանկարժեք մատանիներ, 4 հատ շղթա և մեծ քանակի ադամանդե քարեր։Տուժածը քննիչներին հայտնել է, որ իրեն պատճառվել է մոտ 45 մլն դրամի վնաս։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ