Պառլամենտական ընդդիմությունը ժամանակ է շահում․ Սուրեն Պետրոսյան Փաշինյանի մոտ նորից «երկու քարի արանքում» վիճակն է Հայաստանին նորից փորձում են մեծ ավանտյուրայի մե՞ջ քաշել Թրամփն ասել է, որ Պուտինին ընկեր է անվանում՝ Ուկրաինայում խաղաղություն հաստատելու և Կրեմլին կանգնեցնելու համար Ռուսաստանը սպառազինության վերցրեց հիպերձայնային հրթիռներով զինված առաջին միջուկային սուզանավը Դավիթ Համբարձումյանը դատապարտվեց 5 տարի 4 ամիս ժամկետով ազատազրկման Պրեսսինգ ա սպասվում ընդդիմադիրներին մի այլ կարգի. ԲԱՄԲԱՍԱՆՔ Ավլեմ, թափեմ փոշին. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Էշին նստելը մի այիբ է, իջնելը՝ երկու ՈՒՂԻՂ. Արդյոք Նիկոլը կգնա արտահերթի. Հայկ Բաբուխանյան

Հունվարի 5. 10 Խոսքեր որ հրեշտակն ասաց Մարիամին

Օրացույց

10 Խոսքեր որ հրեշտակն ասաց Մարիամին, երբ ավետում էր Քրիստոսի ծնունդը։

 

1․ Ուրախացի՛ր, ո՛վ շնորհընկալ, Տերը քեզ հետ է։

2․ Մի՛ վախեցիր, Մարիա՛մ, որովհետև Աստծուց շնորհ գտար։ 

3․ Եվ ահա կհղիանաս ու կծնես մի որդի և անունն էլ Հիսուս կդնես։

4․ Նա մեծ կլինի և Բարձրյալի որդի կկոչվի։

5․ Եվ Տերը՝ Աստված, նրան կտա նրա հոր՝ Դավթի աթոռը, և նա հավիտյան կթագավորի Հակոբի տան վրա։

6․ Նրա թագավորությունը վախճան չի ունենա։

7․ Սուրբ Հոգին կգա քեզ վրա, և Բարձրյալի զորությունը հովանի կլինի քեզ։

8․ Նա, որ քեզնից է ծնվելու, սուրբ է և Աստծու Որդի պիտի կոչվի։

9․ Եվ ահա քո ազգական Եղիսաբեթը. նա ևս հղի է իր ծերության մեջ, և սա ամուլ կոչվածի հղիության վեցերորդ ամիսն է։

10․ Աստծու համար անկարելի բան չկա։

 

Այդժամ Մարիամն ասաց. «Ահավասիկ Տիրոջ աղախինն եմ, թող քո խոսքի համաձայն լինի ինձ»։ Եվ հրեշտակը հեռացավ նրանից (Ղկ․ 1։26-38)։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ