Ես ամաչում եմ այս տեսարանի համար. նկարից արդեն իսկ պարզ է, թե ինչպիսի պայմաններում են ստորագրում այս հուդայագիրը. Տեր Զարեհ
Պարզ մաթեմատիկա է, սենյակում կա մեկ աթոռ և ինը հոգի, հիմա հարց՝ ինչպե՞ս են ինը հոգով տեղավորվել միակ աթոռի վրա, նման հարց է հնչեցրել Տեր Զարեհ քահանա Աշուրյանն՝ անդրադառնալով տիրադավների հայտարարությանը։
«Որքան փորձեցի իննին միասին տեղավորել, միևնույնն է, չստացվեց, մնում է մեկ տարբերակ. մեկը նստած է եղել, մյուսները` կանգնած։
Հաջորդ հարցը, իսկ կարո՞ղ եք կռահել, թե ո՞վ եղել այն միակն, ում համար աթոռ են դրել։
Իսկ եթե անկեղծ, ապա ես ամաչում եմ այս տեսարանի համար։
Նկարից արդեն իսկ պարզ է, թե ինչպիսի պայմաններում են ստորագրում այս հուդայագիրը»,- նշել է Տեր Զարեհը։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
