Հալեպում սիրիական զորքերի և քրդերի միջև բախումների հետևանքով զոհվել է առնվազն յոթ մարդ Մարդիկ զգուշությամբ են փողոց դուրս գալիս, չգիտեն ամեն հաջորդ վարկյանին ինչ կլինի. Բացառիկ մանրամասներ Հալեպից Սթարմեր. Բրիտանիան և Ֆրանսիան ռազմական բազաներ կկառուցեն Ուկրաինայում ՇՏԱՊ. Մեռելոց հիշատակի արարողությունը չեղյալ է հայտարարվել Կեղծ է. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը՝ ԱԱԾ հրապարակած փաստաթղթի մասին Ուկրաինան, Ֆրանսիան և Բրիտանիան ստորագրել են հռչակագիր` Ուկրաինայում ուժերի տեղակայման մասին Վենեսուելան Ուկրաինայի դիմաց. Reuters Զապորոժեի հարավում ռուսները ռեալ սպառնալիք են ստեղծել Օրեխովոյի համար` սպառնալով այն շրջապատել Ծերուկն անտանելի է դարձել Տուսկ. ԱՄՆ-ի պահանջները Գրենլանդիայի նկատմամբ ՆԱՏՕ-ի գոյությունը դարձնում են անիմաստ

Հունվարի 1-ից աշխատանքային պայմանագրերը կնքվելու են բացառապես էլեկտրոնային տարբերակով

Հասարակություն

Ընթացիկ տարվա հունվարի 1-ից ուժի մեջ են մտել ՀՀ աշխատանքային օրենսգրքի այն փոփոխությունները, համաձայն որոնց բոլոր աշխատանքային պայմանագրերը պետք է կնքվեն էլեկտրոնային համակարգով, էլեկտրոնային ստորագրությամբ։

 

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը տեղեկացրեց, որ այս նոր գործիքակազմը մի քանի խնդիր է լուծում թե՛ աշխատողների, թե՛ գործատուների, թե՛ պետության համար։

 

«Գործատուները այսուհետ անձին աշխատանքի ընդունելիս` պարտադիր աշխատանքային պայմանագիրը պետք է ձևավորեն հենց նոր էլեկտրոնային հարթակում։ Այն պարտադիր փոխանցվելու է աշխատողին, որպեսզի նա ծանոթանա ու թվային ստորագրությամբ հաստատի։ Այսինքն, սա հնարավորություն է, որ աշխատողն իր պայմանագիրն ունենա հենց աշխատանքային հարաբերությունները ծագելու մեկնարկից։ Սա նշանակում է, որ չի կարող լինել իրավիճակ, որ աշխատողն այդպես էլ պայմանագիրը չունենա, որովհետև այս նոր տարբերակով պայմանագիրը դառնում է պարտադիր և հասանելի աշխատողի համար»,-ասաց Ժորա Սարգսյանը։

 

Գործատուների համար նոր գործիքակազմը ևս կարևոր է, քանի որ, ըստ Ժորա Սարգսյանի, հնարավորություն է տալիս խուսափել անճշտություններից։ Եթե նախկինում այս կամ այն հարցով բացթողում էր լինում և դա վերագրվում էր անտեղյակությանը, ապա հիմա այստեղ ևս հարցը կարգավորվում է։ Նոր էլեկտրոնային հարթակում լինելու է աշխատանքային օրինակելի պայմանագրի տարբերակ, որտեղ առանձնացվելու են պարտադիր դաշտեր։ Գործատուին մնում է ավելացնել հիմնական տեղեկատվությունը աշխատանքի ընդունվող քաղաքացու մասին՝ լրացնելով պարտադիր դաշտերը։

 

Այս նոր գործիքակազմը կարևոր է նաև պետության համար, քանի որ աշխատողի ու գործատուի հարաբերությունները դառնում են թափանցիկ։

 

Ժորա Սարգսյանն ընդգծեց, որ բոլոր գործատուներին տրվելու է մեկ տարի ժամանակ, որ ներկայում իրենց մոտ աշխատող քաղաքացիների պայմանագրերը ևս անցնեն այդ հարթակ։ Աշխատող քաղաքացիներին անհրաժեշտ է միայն ունենալ թվային ստորագրություն։

 

«Քանի որ մինչ այս կյանքի կոչվեց եկամուտների հայտարարագրման ծրագիրը, որի շրջանակում քաղաքացիների մի զգալի հատվածը ձեռք բերեց թվային ստորագրություն կամ նույն մոբայլ ID-ն, հետևաբար, շատերը այս առումով որևէ անելիք չունեն։ Selfportal հարթակում իրենց համար տեսանելի կլինի աշխատանքային պայմանագիրը, մնում է ծանոթանալ ու հաստատել։ Այն քաղաքացիները, որոնք ամեն դեպքում դեռ չունեն թվային ստորագրություն, կարող են մոտենալ իրենց բջջային օպերատորին և ստանալ»,-ասաց Ժորա Սարգսյանը։

 

Մինչև 2026 թվականի հունվարի 1-ը մի քանի ամիս հնարավորություն էր տրված գործատուներին կամավորության սկզբունքով օգտվել նոր հարթակից։ Ժորա Սարգսյանը տեղեկացրեց, որ արդեն իսկ այս հնարավորությունից օգտվող բազմաթիվ գործատուներ են եղել։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Հալեպում սիրիական զորքերի և քրդերի միջև բախումների հետևանքով զոհվել է առնվազն յոթ մարդՄարդիկ զգուշությամբ են փողոց դուրս գալիս, չգիտեն ամեն հաջորդ վարկյանին ինչ կլինի. Բացառիկ մանրամասներ ՀալեպիցՍթարմեր. Բրիտանիան և Ֆրանսիան ռազմական բազաներ կկառուցեն ՈւկրաինայումՇՏԱՊ. Մեռելոց հիշատակի արարողությունը չեղյալ է հայտարարվելԿեղծ է. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը՝ ԱԱԾ հրապարակած փաստաթղթի մասինՈւկրաինան, Ֆրանսիան և Բրիտանիան ստորագրել են հռչակագիր` Ուկրաինայում ուժերի տեղակայման մասինՎենեսուելան Ուկրաինայի դիմաց. ReutersԶապորոժեի հարավում ռուսները ռեալ սպառնալիք են ստեղծել Օրեխովոյի համար` սպառնալով այն շրջապատելԾերուկն անտանելի է դարձելՏուսկ. ԱՄՆ-ի պահանջները Գրենլանդիայի նկատմամբ ՆԱՏՕ-ի գոյությունը դարձնում են անիմաստԱՄՆ-ն պլանավորում է բռնագրավել Վենեսուելայի 60 միլիարդ դոլարի կրիպտոարժույթի պահուստներըԱՄՆ-ն կարող է Գրենլանդիան գրավել մինչև հուլիս. PoliticoՈւրեմն լսի՛, Գռզո՛, ամենավերջին սրիկան դու ես ու քո նմանները. Իշխան ՍաղաթելյանԱռեղծվածային և ողբերգական դեպք Լոռու մարզում․ տներից մեկում հայտնաբերվել է 5 ամսական տղայի մարմին Շանտաժը այլ բնույթի է... սրա վրա է պետք ուշադրություն դարձնել. ԲալասանյանՀայաստանը եւ Ռուսաստանն ունեն ընդհանուր քաղաքակրթական անցյալ, հուսով եմ՝ նաեւ ընդհանուր ապագա. ՍապրիկաՀրաժարում «հետխորհրդային» կոնցեպտից․ համագործակցային յուրահատուկ հարթակ` ՌԴ-ի եւ Բելառուսի հետՓաշինյանն էդ թղթի կտորը թող արտաքնոցում օգտագործի, ինքը ընդամենը աղանդի ղեկավար է. ՆահապետյանՓարիզի դատարանը 10 մարդու մեղավոր է ճանաչել Բրիջիտ Մակրոնի նկատմամբ կիբերհարձակման գործով Ինչպես է Ալեն Սիմոնյանը նշել ծննդյան տարեդարձը. հայտնի հյուրերն ու նոր սիրելիի տեսքը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված