Ձեր ազատությունը մեր ընդհանուր պարտքն է. Հենրիխ Դանիելյանը շնորհավորական նամակներ է գրել քաղբանտարկյալներին
Ներքաղաքական«Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։ Ազատություն եմ մաղթում բոլոր քաղաքական բանտարկյալներին՝ այն մարդկանց, ովքեր այս օրերին չեն գտնվում իրենց տներում, ովքեր զրկված են իրենց ընտանիքների կողքին լինելու հնարավորությունից, քանի որ պայքարում են գաղափարի, արժանապատվության և արդարության համար։
Ձեզանից յուրաքանչյուրի պայքարը միայն անձնական պայքար չէ։ Այն մեր բոլորի պայքարն է։ Ձեր ազատությունը մեր ընդհանուր պարտքն է։ Ազատություն քաղաքական բանտարկյալներին։
Հ.Գ. - Ցավոք սրտի, մեր քաղաքական բանտարկյալ ընկերներին ամանորյա շնորհավորական նամակներ գրելը մեզ համար դարձել է ավանդույթ», - գրել է ՀՀԿ ԵԿ ղեկավար ՀԵՆՐԻԽ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ եւ տեսանյութ հրապարակել։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝