Օրենքը ծառայեցնենք մարդուն, ազատությունը՝ ճշմարտությանը. ԴՕԿ կուսակցության շտաբի պետի Սուրբ Ծննդյան շնորհավորանքը
Սուրբ Ծնունդը ոչ միայն աստվածային Լույսի աշխարհ գալու խորհուրդն է, այլև օրենքի, խղճի և արդարության վերածնունդը մարդու մեջ։ Այդ գիշեր Բեթղեհեմում ծնվեց ոչ թե պարզապես Մանուկ Հիսոսը , այլ՝ Ճշմարտությունը, որը չի պարտադրվում ուժով, այլ հաստատվում է սիրով, պատասխանատվությամբ և ներքին կարգապահությամբ։
Մարդկային օրենքը արժեք ունի միայն այն դեպքում, երբ համահունչ է բարոյական օրենքին։ Իսկ բարոյական օրենքը կենդանի է այնտեղ, որտեղ մարդը պատասխանատու է ոչ միայն իր իրավունքների, այլև իր պարտականությունների համար։ Իրավունքը առանց խղճի դառնում է բռնություն, իսկ խիղճը առանց իրավունքի՝ անպաշտպան աղոթք։
Քրիստոսի Ծնունդը մեզ հիշեցնում է մի հիմնարար ճշմարտություն․
արդարությունը սկսվում է անձից, պետությունը կայանում է արժանապատիվ քաղաքացուց, իսկ խաղաղությունը ծնվում է այն ժամանակ, երբ ուժը զիջում է բարոյականությանը։
Թող Սուրբ Ծնունդը դառնա վերաիմաստավորման պահ՝
օրենքը ծառայեցնենք մարդուն,
իշխանությունը՝ պատասխանատվության
ազատությունը՝ ճշմարտությանը,
իսկ հավատքը՝ գործին։
Շնորհավոր Սուրբ Ծնունդ։
ԴՕԿ կուսակցության գլխավոր շտաբի պետ,փաստաբան' Լևոն Բաղդասարյան