Հայաստանից ներգաղթյալների ավելի քան 60%-ը պետական օգնություն է ստանում. Թրամփ
ՄիջազգայինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետական օգնություն ստացող ներգաղթյալների վերաբերյալ տվյալներ է հրապարակել:
Ըստ այդ տվյալների՝ ԱՄՆ ներգաղթած հայաստանցի ընտանիքների 60,3%-ը պետական օգնություն է ստանում:
Ավելի շատ օգնություն են ստանում ներգաղթյալները Իրաքից, Կաբո Վերդեից, Սամոայից, Գվինեայից, Կոնգոյից, Աֆղանստանից, Դոմինիկյան Հանրապետությունից, Մարշալյան կղզիներից, Սոմալիից, Եմենից և Բութանից:
Նախկին Խորհրդային Միության երկրներից տվյալներ կան նաև Ադրբեջանից (37,8%), Ղրղզստանից (38,6%), Ղազախստանից (36,5%), Ուզբեկստանից (53,9%), Ուկրաինայից (42,7%) և Մոլդովայից (42,6%) ներգաղթյալների վերաբերյալ:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝