Հայ առաքելական եկեղեցում ջերմությունը վերերկրային է, մի օր դարձի կգանք երևի․ Նազենի Հովհաննիսյան Թրամփը խաբել է Ընդդիմություն, որ վախենում է իմպիչմենտից` նույնն է, ինչ սատանան, որ վախենում է մեռոնից. Աննա Աբրահամյան Ադրբեջանական զենք փոխադրող «Silk Way»–ի ինքնաթիռները սկսել են թռնել Հայաստանի տարածքով Նարեկին հետ տարան բանտ. Մելիքյան Ադրբեջանական զենք փոխադրող «Silk Way»–ի ինքնաթիռները սկսել են թռնել Հայաստանի տարածքով․ Sputnik Մեքենաներ են բախվել, 3 վիրավորներից մեկը 8-ամյա աղջնակ է Ես չեմ դադարի պայքարել, մինչև հայ գերիներն ազատ չարձակվեն. ԱՄՆ կոնգրեսական Դերասանուհի Լիլիթ Սարգսյանը սպասում է առաջնեկին Անուն, որը կործանում է երեխայի ճակատագիրը. ինչ անուն չպետք է տալ երեխային ոչ մի դեպքում

Հայ Եկեղեցին չի վախեցել անցյալում և չի վախենա նաև այսօր. Մկրտիչ սրբազանի հայտարարությունը կալանավայրից

Թեմա
Արագածոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը կալանավայրից հայտարարությամբ է հանդես եկել, որում ասված է.
 
«2025 թ․ դեկտեմբերի 31-ին Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցածը պարզապես միջադեպ կամ թյուրիմացություն չէր․ դա բացահայտ, գիտակցված և համակարգված սրբապղծություն էր՝ ուղղված Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու, նրա նվիրական կարգի, սրբավայրի անձեռնմխելիության և հավատավոր ժողովրդի հոգևոր արժանապատվության դեմ։
 
Թալինի քաղաքապետ Տավրոս Սափեյանի և կարգալույծ Արամայիս Թախմազյանի կողմից կազմակերպված, իսկ իրավապահ մարմինների անմիջական հովանավորչությամբ իրականացված այս գործողությունը հանդիսանում է կոպիտ ապօրինություն, իշխանական կամայականության և հակաեկեղեցական մտածողության վտանգավոր դրսևորում, երբ սրբապղծությունն ու բռնությունը փորձում են ներկայացվել որպես «օրինական գործողություն»։
 
Սրբավայր ներխուժելը, եկեղեցական կարգի ոտնահարումը և հոգևոր իշխանության բացահայտ անտեսումը ոչ միայն հակասում են ՀՀ Սահմանադրությանը և օրենքին, այլ նաև վկայում են պետական մտածողության լուրջ խաթարման մասին։ Սա փողոցային ճնշման, սադրանքի և հոգևոր արժեքների դեմ ուղղված ագրեսիայի օրինակ է, որը քայքայում է հասարակական համերաշխությունը և վտանգում իրավական պետության հիմքերը։
 
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին հազարամյակների ընթացքում եղել և մնում է հայ ժողովրդի ինքնության, գոյատևման և բարոյական դիմադրության միակ սյունը։ Նա կանգնած է եղել ժողովրդի կողքին պետականության կորստի և վերածննդի բոլոր փուլերում, երբեմն՝ ի հեճուկս բռնապետությունների ու հալածանքների։ Այս Եկեղեցին երբեք չի ղեկավարվել քաղաքական քմահաճույքներով, սակայն մշտապես պաշտպանել է ճշմարտությունը, արդարությունը և մարդու արժանապատվությունը։
 
Այսօր, ցավոք, ականատես ենք լինում փորձերի՝ սրբությունը ստորացնելու, եկեղեցական կարգը ոտնահարելու, և քրեորեն հետապնդելի արարքներն անպատիժ թողնելու։ Աստվածաշունչը հստակ արձանագրում է, որ․ «Արդարությունը բարձրացնում է ազգը, իսկ մեղքը ազգեր է նվաստացնում» (Առակներ ԺԴ․ 34)։
Վճռականորեն դատապարտում եմ տեղի ունեցածը և հայտարարում, որ որևէ իշխանություն, որևէ պաշտոնյա կամ կարգալույծ անձ չի կարող իրեն վերապահել իրավունք՝ ոտնահարելու սրբավայրը, խաթարելու եկեղեցական կարգը և վիրավորելու հավատավոր ժողովրդի հոգևոր զգացմունքները։
 
Միևնույն ժամանակ կոչ եմ անում մեր հավատավոր ժողովրդին և նվիրյալ հոգևորականներին՝ չտրվել սադրանքներին, բայց նաև երբեք չհրաժարվել ճշմարտությունից, մնալ խաղաղ՝ սակայն հաստատուն, համբերատար՝ սակայն անզիջում։ Ինչպես ասում է Տերը․ «Մի՛ վախեցեք նրանցից, ովքեր մարմինն են սպանում, բայց հոգին սպանել չեն կարող» (Մատթ․ Ժ․ 28)։ Հայ Եկեղեցին չի վախեցել անցյալում և չի վախենա նաև այսօր։ Սրբությունը չի պաշտպանվում աղմուկով, այլ՝ ճշմարտությամբ, հավատքով և միասնականությամբ։ Իսկ սրբապղծությունը, որքան էլ ժամանակավորապես ծածկվի պաշտոնեական շղարշով, դատապարտված է պատմության և Աստծու արդար դատաստանի առաջ։
 
Թող Ամենակալ Տերը լուսավորի խավարած խղճերը, զորացնի մեր ժողովրդին և անխախտ պահի Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին։
Քրիստոս ծնաւ եւ յատնեցաւ
Ձեզ և Մեզ Մեծ Աւետիս»:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Հայ առաքելական եկեղեցում ջերմությունը վերերկրային է, մի օր դարձի կգանք երևի․ Նազենի ՀովհաննիսյանԹրամփը խաբել էԸնդդիմություն, որ վախենում է իմպիչմենտից` նույնն է, ինչ սատանան, որ վախենում է մեռոնից. Աննա ԱբրահամյանԱդրբեջանական զենք փոխադրող «Silk Way»–ի ինքնաթիռները սկսել են թռնել Հայաստանի տարածքովՆարեկին հետ տարան բանտ. Մելիքյան Ադրբեջանական զենք փոխադրող «Silk Way»–ի ինքնաթիռները սկսել են թռնել Հայաստանի տարածքով․ Sputnik Մեքենաներ են բախվել, 3 վիրավորներից մեկը 8-ամյա աղջնակ է Ես չեմ դադարի պայքարել, մինչև հայ գերիներն ազատ չարձակվեն. ԱՄՆ կոնգրեսական Դերասանուհի Լիլիթ Սարգսյանը սպասում է առաջնեկին Անուն, որը կործանում է երեխայի ճակատագիրը. ինչ անուն չպետք է տալ երեխային ոչ մի դեպքումԻրանը ռուսական «Տոպոլ» ռադիոէլեկտրոնային համակարգով է չեզոքացրեկ Մակսի Starlink ցանցըՀՀ-ում սպանված Բայմուրադովայի մարմինը երեք ամսի է չեն կարողանում հուղարկավորելՆերկա ցնցող իրադարձությունները զարմացրել են նույնիսկ միջուկային ապոկոլիպսիսից անգամ աչքը չթարթող ՄեդվեդևինՇՏԱՊ. Նարեկ Սամսոնյանին հիվանդանոց են տեղափոխել. իրավապաշտպան«Ինչու»-ների պատասխանը տվել է Հովնան Սրբազանը. Կոտայքի թեմի առաջնորդը թիկնապահների ուղեկցությամբ «փախավ» լրագրողներիցՆիկոլ Փաշինյանը Չարենցավանի Սուրբ Փրկիչ եկեղեցումԶախարովան արձագանքել է Սոլովյովի՝ Հայաստանի վերաբերյալ մեկնաբանություններինՖՈՏՈ. Ուզում եմ մի օր իրենց նորից միասին տեսնել․ Արմեն ԱշոտյանԱնիծվես դու, Նիկոլ, որ եկել ես պղծես էս եկեղեցին. անհետ կորածի մայրը բացահայտումներ է անումՀՀ ՊՆ N զորամասի ջոկի հրամանատարը վրաերթի է ենթարկել 4-րդ դասարանի աշակերտուհու

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված