ՉԼ. «Ինտեր»-«Արսենալ». Մեկնարկային կազմեր Դատարանը պարտավորեցրել է քրվարույթ նախաձեռնել Նաթան սրբազանի հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունն ապօրինի խախտելու առիթով Գրենլանդիան ցուրտ ու գորշ կղզի ա, բա մեզ պետք ա Գրելանդիան. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Ես չեմ կարող միանալ որևէ նախաձեռնության կամ ծրագրի, որն իր էությամբ ուղղված է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հեղինակազրկմանը. Տեր Արտաշես ԲԱՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՄԵՐ ԲՈԼՈՐ ՆՈՐԱԿՈՉԻԿՆԵՐԻՆ Զելենսկին դեմ դուրս եկավ Թրամփին Այսօրվանից գործում է «Գոշաց Միաբանություն» իրավական հասարակական կազմակերպությունը. ԻՀԿ նախագահը հայտարարությամբ է հանդես եկել Կենդանաբանական այգուց հիվանդանոց է տեղափոխվել 24-ամյա տղա՝ պարանոցի հատվածում ստացած վնասվածքներով Տեր Արտաշեսը միացավ տիրադավներին Վերջին 56 ժամվա ընթացքում Իրան է ժամանել չինական 16 ռազմական բեռնատար ինքնաթիռ

Հակառակ անօրինական ու կանոնախախտ գործողությունների՝ մեր Սուրբ Եկեղեցին իր բարեպաշտ ժողովրդով ամուր ու անսասան է, հավատարիմ իր տերունաշնորհ կոչմանն ու առաքելությանը. Վեհափառի պատգամը

Հրապարակվել է Գարեգին Բ Սմենայն Հայոց կաթողիկոսի պատգամը Հիսուս Քրիստոսի Սուրբ ծննդյան և Աստվածահայտնության տոնի առիթով.

«Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. ամէն։

«Խավարի մեջ նստած ժողովուրդը մեծ լույս տեսավ.

և լույս ծագեց նրանց վրա, որ նստում էին

մահվան երկրի և ստվերների մեջ»

(Մատթ. 4.16):

Սիրելի հավատավոր ժողովուրդ,

Այսօր վերստին Սուրբ Ծննդյան հրեշտակաձայն ավետիսն է թևածում մեր եկեղեցիներում, մեր ընտանիքներում։ Միասնաբար փառաբանում ենք մեր Տիրոջն ու Փրկչին, Ով ծնվեց և աշխարհ եկավ մեր փրկության համար։

«Խավարի մեջ նստած ժողովուրդը մեծ լույս տեսավ. և լույս ծագեց նրանց վրա, որ նստում էին մահվան երկրի և ստվերների մեջ»։ Ավետարանիչը Աստվածորդու Ծնունդը համեմատում է լույսի ծագման հետ:

Արդարև, «խորհուրդ մեծ և սքանչելի»։ Անժամանակն Աստված անցավոր աշխարհ եկավ։ Անծայրածիր տիեզերքը ստեղծողը պարփակվեց մարդկային մարմնում, երկնային գահին բազմողը՝ փոքրիկ ու աղքատիկ քարայրում: Ազգերը հրավիրվեցին մեղքը թոթափելու, մահվան խավարից ելնելու և հավիտենության ժառանգորդ լինելու։ «Աստված մարդացավ, որպեսզի մարդը աստվածանա»,- ուսուցանում են Եկեղեցու Սուրբ Հայրերը: Հիրավի, Աստծո մարդանալը սկիզբն էր մարդու մաքրագործվելու, սրբագործվելու ու աստվածանալու:

Սիրելիներ, Քրիստոսի ուղենշած այս ճանապարհից խոտորվելը աշխարհը դարձնում է անարդարության, թշվառության ու դժբախտությունների թատերաբեմ, ընկղմում մոլորությունների խավարի մեջ, հանգեցնում անձնական ու հասարակական կյանքի խեղման, արժեքների աղավաղման ու ոչնչացման, որոնց դրսևորումները տեսնում ենք նաև մեր իրականության մեջ: Այսօր մեր կյանքում տկարանում են միմյանց հանդեպ հավատն ու վստահությունը, որպես քաջություն է ընկալվում անհարգալից ու անզուսպ պահվածքը, խոսքի ազատությունը հակադարձվում է այլակարծության անհանդուրժողությամբ, բանավեճը՝ վերածվում վիրավորանքների ու վարկաբեկումների, իսկ հանրային օգուտը, հայրենանպաստ և ազգանվեր ծառայությունը ստորադասվում անձնական և խմբակային նեղ շահերի։

Մեր Սուրբ Եկեղեցին շարունակում է ենթարկվել բռնաճնշումների։ Այս իրավիճակը լուրջ հարված է մեր ազգի ու պետության հեղինակությանը և խորը վերք՝ հասցված համայնքներին ու հավատացյալներին։ Հակառակ անօրինական ու կանոնախախտ գործողությունների՝ մեր Սուրբ Եկեղեցին իր բարեպաշտ ժողովրդով ամուր ու անսասան է, հավատարիմ իր տերունաշնորհ կոչմանն ու առաքելությանը։ Հայոց Եկեղեցին սուրբ է ու սրբարար՝ հիմնադրված մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների քարոզչությամբ որպես «մարդկանց քավարան, հրեշտակաց բնակարան և տուն Աստծո»։ Առաքելական մեր Մայր Եկեղեցին պատմության հոլովույթներում ենթարկվել է բազում հարձակումների, անցել սոսկալի նեղությունների ու տառապանքների միջով, մարտիրոսվել ու նահատակվել, բայց երբեք հուսահատության գերի չի դարձել, քանզի գիտակցել է, որ ճշմարիտ ազատությունը և փրկությունը Քրիստոսին հնազանդվելու, Նրան ապավինելու մեջ է։ Քրիստոսով կյանքը լցվում է սիրով ու ողորմությամբ, ազնվությամբ ու արդարությամբ։ Քրիստոս Ճանապարհն է խավարից դեպի լույս, մեղքից դեպի սրբություն։ Տերը միշտ հավատարիմ է՝ փրկելու խոտորումներից ու անկումներից մեղսակորույս մարդուն, քանզի ինչպես հռչակում է Եզեկիել մարգարեն, Աստված չի տենչում մեղավորի մահը, այլ նրա դառնալը չար ճանապարհից և ապրելը (18.23): Քրիստոսով մեր առջև բացվում է վերհառնումի, հավատով նորոգության ուղին։ Ըստ առաքյալների խոսքի՝ Փրկիչը մեր կենդանի Վեմն է, որ կարող է մեզ հաստատուն պահել (հմմտ. Ա Պետ. 2.4, Հռ. 14.24) խռովահույզ աշխարհի ալեկոծություններում։ Աստվածորդու փրկարար զորությամբ է, որ նահանջում են հեծություն, մահ ու կործանում, և Փրկչի Սուրբ Ծննդյամբ լույս է ծագում նրանց վրա, որ նստում են մահվան երկրի և ստվերների մեջ:

Սիրելի բարեպաշտ հավատացյալներ, Սուրբ Ծննդյան հրեշտակաձայն ավետիսը և բեթղեհեմյան աստղի լույսը այսօր էլ բոլոր մարդկանց ուղղված հրավեր են Աստծուն ապավինությամբ կյանքը վերափոխելու բարիով ու բարիքով, հաստատելու խաղաղություն աշխարհում և հաճություն մարդկանց մեջ: Երկնառաք այս պատգամին ունկնդիր՝ ապրենք ու գործենք Տիրոջ հետ՝ բոլոր բնագավառներում մեր նախանձախնդիր ու ամբողջանվեր ծառայությամբ, ի խնդիր անձնական, ընտանեկան ու հայրենական կյանքի ապահով ու բարօր ընթացքի։ Վճռակամ լինենք հաստատուն պահելու օրինահարգությունը, մերժելու անիրավությունն ու կամայականությունը, ատելությունն ու քինախնդրությունը, որոնք մեծապես վնասում ու քայքայում են պետական ու ազգային մեր ներուժը։ Մեր առջև բացված է ճանապարհը դեպի Տերը, դեպի երկնառաք պարգևներ ու հավիտենություն։ Այդ ուղիով, տերունական պատգամների իրագործումով է, որ մեր ժողովուրդը կհաղթահարի տառապանքների խավարը, և, ավետարանչի խոսքի համաձայն, լույս կծագի մեր կյանքում, մեր նեղությունների ու դժբախտությունների հաղթահարման ճանապարհին։ Արդ, պարզասիրտ հովիվների ու իմաստուն մոգերի պես անվարան երկրպագենք նորամանուկ Հիսուսին և մեր սրտերը բացենք մարդեղացյալ Աստվածորդուն ընդունելու համար: Նախանձախնդիր լինենք Փրկչի պարգևած շնորհներով վերափոխվելու, որպեսզի ինչպես Քրիստոս ծնվեց և դարձավ մարդու Որդի, այդպես էլ մենք ճշմարիտ ընթացքով լինենք Աստծո որդիներ՝ ըստ առաքյալի խոսքի. «Երբ ժամանակը իր լրումին հասավ, Աստված ուղարկեց Իր Որդուն…, որպեսզի մենք որդեգրություն ընդունենք» (Գաղ. 4.4-5): Հավատարիմ մնանք Աստծուց մեզ ընծայված այս մեծագույն շնորհին և աստվածահաճո նորանոր իրագործումներով կերտենք մեր անվտանգ ու ապահով ներկան և սերունդների լուսավոր գալիքը։

Սուրբ Ծննդյան բերկրալի ավետիսով Մեր ողջույնն ենք հղում մեր Սուրբ Եկեղեցու Նվիրապետական Աթոռների գահակալներին՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին, Երուսաղեմի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանին, Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանին։ Ի Քրիստոս սիրով ողջունում ենք քույր Եկեղեցիների Պետերին՝ հայցելով մարդեղացյալ Փրկչի զորակցությունը իրենց աստվածապատվեր առաքելության մեջ։ Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք բերում մեր Սուրբ Եկեղեցու ողջ հոգևոր դասին և համայն հավատավոր մեր ժողովրդին ի հայրենիս և ի սփյուռս։

Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության հուսառատ այս օրը աղոթք բարձրացնենք առ Փրկիչ մեր Տերը՝ խնդրանքով, որ խաղաղությունը թևածի ողջ աշխարհում, հայրենի մեր եզերքներում, և ապահովության ու շենության մեջ հզորանա մեր պետությունը, բարօրության մեջ հարատևի մեր ժողովուրդը։ Հայց վերառաքենք հայրենազրկված արցախահայ Մեր զավակների տոկունության ու ոգու ամրության և նրանց ոտնահարված իրավունքների վերականգման համար։ Աղոթենք հայրենյաց պաշտպան զինվորականների, հայրենիքի համար զոհված մեր քաջորդիների հոգիների հանգստության և նրանց ծնողների ու հարազատների մխիթարության համար։ Աղոթենք ապօրինաբար ազատազրկված հոգևորականների, ազգային բարերարի ու նվիրյալ հայորդիների, այլև գերության մեջ գտնվող և անհայտ կորած մեր զավակների համար։ Թող Բարձրյալի Սուրբ Աջի պահպանության ներքո մեր կյանքը լուսավորյալ մնա աստվածային ներկայությամբ, զարդարվի հավատավոր բարի գործերով, և մենք գոհությամբ փառաբանենք մարդեղացյալ Փրկիչ մեր Տիրոջը այսօր և միշտ և հավիտյանս. ամեն:

Քրիստոս ծնաւ և յայտնեցաւ,

Ձեզ և մեզ մեծ աւետիս»:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
ՉԼ. «Ինտեր»-«Արսենալ». Մեկնարկային կազմեր Դատարանը պարտավորեցրել է քրվարույթ նախաձեռնել Նաթան սրբազանի հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունն ապօրինի խախտելու առիթովԳրենլանդիան ցուրտ ու գորշ կղզի ա, բա մեզ պետք ա Գրելանդիան. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԵս չեմ կարող միանալ որևէ նախաձեռնության կամ ծրագրի, որն իր էությամբ ուղղված է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հեղինակազրկմանը. Տեր ԱրտաշեսԲԱՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՄԵՐ ԲՈԼՈՐ ՆՈՐԱԿՈՉԻԿՆԵՐԻՆԶելենսկին դեմ դուրս եկավ ԹրամփինԱյսօրվանից գործում է «Գոշաց Միաբանություն» իրավական հասարակական կազմակերպությունը. ԻՀԿ նախագահը հայտարարությամբ է հանդես եկելԾառայությունների մասնաբաժինը ԵԱՏՄ համախառն ՀՆԱ-ում գերազանցում է 63%-ըԿենդանաբանական այգուց հիվանդանոց է տեղափոխվել 24-ամյա տղա՝ պարանոցի հատվածում ստացած վնասվածքներով Տեր Արտաշեսը միացավ տիրադավներին Վերջին 56 ժամվա ընթացքում Իրան է ժամանել չինական 16 ռազմական բեռնատար ինքնաթիռԿցանականայինք, որ մեր գործընկերները մեզնից վերցնեին ոչ միայն անվանումը, այլեւ ծրագիրըՈւժգին մագնիսական փոթորիկ է գրանցվել Երկրի վրա․ Լևոն ԱզիզյանՄտնում ենք առանց կանոնների աշխարհ. ԱՄՆ-ն ցանկանում է ենթարկեցնել Եվրոպան. Մակրոն (Տեսանյութ)ՀՐԱՏԱՊ. Արթուր Վարդանյանի առողջական վիճակը օր օրի վատթարանում է. ՀԱՊ կուսակցությունԿիևի և Խարկովի էլեկտրաէներգիայի ցանցը լիակատար եզրին է. դեպի Կիեւ են թռչում նոր անօդաչուներԵրևանում կենդանաբանական այգուց Հերացու անվան համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել 24-ամյա տղաՔաղաքացիներն ապրիլի 15-ից հետո ՀՀ երկրորդ սերնդի թղթադրամները կարող են անվճար փոխանակել բանկերումՀայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություններն արդեն վերածվում են համագործակցության․ ԱլիևԵրևանում սպասվում է ձյուն

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված