Ուկրաինան, Ֆրանսիան և Բրիտանիան ստորագրել են հռչակագիր` Ուկրաինայում ուժերի տեղակայման մասին
ՄիջազգայինՈւկրաինան, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան ստորագրել են հռչակագիր` պատերազմի ավարտից հետո Ուկրաինայում բազմազգ ուժերի տեղակայման մասին։
Փաստաթուղթը շրջանակային փաստաթուղթ է և սահմանում է միայն քաղաքական մտադրությունը՝ առանց որևէ կոնկրետ պարտավորությունների՝ կապված օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայության չափի, ձևաչափի, մանդատի կամ տևողության հետ։
«Աջակցություն Ուկրաինայի զինված ուժերին, որոնք ագրեսիան զսպելու առաջին պաշտպանության գիծն են: Ձևաչափը` 800,000 ուկրաինացի զինվոր, և նրանց կարիքը հարկ կլինի ապահովել»,- ասել է Մակրոնը։
Լեհաստանի վարչապետ Տուսկը խոստովանել է, որ առանձին երկրների իրական անվտանգության երաշխիքների վերաբերյալ համաձայնագրերը գտնվում են միայն նախագծի փուլում։ Այլ կերպ ասած, սա ավարտված ծրագիր չէ, այլ նախնական ուրվագծեր, որոնք դեռևս պետք է համաձայնեցվեն՝ հաշվի առնելով միասնական դիրքորոշման բացակայությունը նույնիսկ եվրոպացի դաշնակիցների շրջանում։
Միևնույն ժամանակ, անհասկանալի է մնում, թե արդյոք Միացյալ Նահանգները աջակցո՞ւմ է նման ծրագրերին, թե՞ հռչակագիրը արտացոլում է միայն Կիևի, Լոնդոնի և Փարիզի ցանկությունները։ Հաշվի առնելով Մոսկվայի կողմից Ուկրաինայում արևմտյան ցանկացած ռազմական ներկայության կատեգորիկ մերժումը, փաստաթուղթն ավելի շատ քաղաքական ազդանշան է թվում, քան պատերազմից հետո անվտանգության իրական մեխանիզմ։