Քաղբանտարկյալների գործով առաջիկա դատական նիստերի ժամանակացույցը
Ներքաղաքական18 արդարների անունը ստացած գործով այս տարվա առաջին դատական նիստը տեղի կունենա վաղը՝ հունվարի 8-ին, ժամը՝ 15:00-ին: Նիստը տեղի կունենա Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում (հասցե՝ Արշակունյաց 24/1)։ Խոսքը վերաբերում է Բագրատ սրբազանի եւ մյուսների դեմ հարուցված գործին:
Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի գործով («Իմնեմնիմի-2»-ի գործ) առաջին դատական նիստը տեղի կունենա հունվարի 9-ին (ուրբաթ), ժամը` 14:00-ին Երևան քաղաքի քրեական դատարանի Ավանի նստավայրում (հասցե՝ Գյուլիքևխվյան 20), որի ընթացքում քննարկվելու է խափանման միջոցի հարցը. դատավոր՝ Մանվել Շահվերդյան:
Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի վերաբերյալ գործով Վերաքննիչ քրեական դատարանում դատական նիստը նշանակված է հունվարի 12-ին, ժամը՝ 16:00-ին:
Ազատություն բոլոր քաղբանտարկյալնըրին։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝