Վրթանես Սրբազանը ոչ միայն չի ամաչում իր ուրացումից, այլ մի բան էլ իրեն կինոյի տղա է սկսել զգալ
ԹեմաՎեհափառի դեմ արշաված Արցախի թեմի առաջնորդը պարզվում է, որ ոչ միայն չի ամաչում իր ուրացումից, այլ մի բան էլ իրեն կինոյի տղա է սկսել զգալ։ Չար լեզուներն ասում են, որ Փաշինյանը Վեհափառին ուրացած Վրթանեսի ձեռքերի տակ ձմերուկ է դրել։ «Դու պրոբլեմ չունես, մի էսքան մտածելու բան չունես»,-ասում են մտերիմների մոտ Փաշինյանի ասածները հպարտորեն կրկնում է արցախցիների կողմից մերժված Սրբազանը։ Ավելին, նա ոչ միայն անձամբ է ուրացել, այլ ներգրավված է այս օրերին նոր արցախցիների իր ճանապարհով տանելու «սուրբ» գործին։ Վերջինիս խոստացել են շռայլորեն պարգեւատրել այդ օպերացիան հսջողությամբ պսակելու համար։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
