Կիեւում սկսել են ծրագրեր մշակել, թե ինչ են անելու կամուրջների ոչնչացման դեպքում ԱՄՆ–ում բենզինի գները փոխում են մեծ խաղի կանոնները Ում ատոմակայանն է Նիկոլի ճաշակով` Վաշինգտոնի՞, թե` Մոսկվայի Կիեւում հենց այս պահին նորից պայթյուններ եւ հրդեհներ են (Տեսանյութ) Կրեմլը սկսել է փորձարկել ՆԱՏՕ-ի հնարավորությունների սահմանները Ռուսական ուժերը կրկին հարվածել են Կիևի Հարավային կամրջին (Տեսանյութում) Որոնք են Մոսկվայի եւ Երեւանի հարաբերությունների զարգացման երեք հիմնական սցենարները Իշաոտնուկի գահակալները․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Շոկային տեսարանների պակաս չի լինելու․ ԲԱՄԲԱՍԱՆՔ

Հանրայինը վերածվել է «Լացի պատի»

Թեմա

Մեր հարկերով սնվող Հանրային հեռուստաընկերությունն այնքան է իջեցրել իր նշաձողը, որ այսօր գրեթե չի տարբերվում Փաշինյանի ընտանեկան կայքի կամ նիկոլական քարոզչական այլ արտադրանքներից։

Երեկ այս խայտառակ դարձած կառույցի եթերով իշխանության խոսափող Պետրոս Ղազարյանն ուղիղ եթեր էր տրամադրել իր ծառայությունը Շվեյցարիայում ավարտող Հայոց թեմի Առաջնորդական տեղապահ Հայր Գուսան վարդապետ Ալճանյանին։ 37-րոպեանոց այդ «հարցազրույցն» ավելի շատ հիշեցնում էր նեղացած պատանու լացուկոծ, ոչ թե հոգեւորականի պատասխանատու խոսք։ Ամբողջ ընթացքում վերջինս փորձում էր համոզել, թե իբր Եկեղեցին ունի «լուրջ խնդիրներ», որոնք կարոտ են «բարեկարգման», սակայն ակնհայտ էր, որ նրա իրական մղումները խիստ անձնական բնույթի են։

Եթե կարճ ձեւակերպենք՝ Հայր Գուսանը պարզապես եկել էր հայտնելու, որ իրեն հեռացնում են զբաղեցրած առաջնորդական տեղապահի պաշտոնից, եւ ինքը սկսել է աթոռակռիվ։ Թեեւ սեփական ծառայության մասին խոսում էր մեծ ակնածանքով եւ ինքնագովասանքով, միաժամանակ դժգոհում էր համայնքի «խանգարող» ներկայացուցիչներից՝ տողատակում փաստացի ընդունելով, որ իր գործունեության ընթացքում հասցրել է շվեյցարահայ համայնքը բաժանել «յուրայինների» եւ «ոչ յուրայինների»։

Ավելի զավեշտալին այն է, որ ըստ իր իսկ խոսքի՝ ինքը նույնիսկ պատկերացում չունի, թե Փաշինյանն ինչ «բարեփոխումների» ծրագիր է ներկայացրել, սակայն այնտեղ տեսնելով Վեհափառ Հայրապետի հեռացման պահանջը՝ անմիջապես միացել է այդ օրակարգին։

Հայր Գուսանը նաեւ չվարանեց բողոքել Երուսաղեմի հայոց միաբանությունից՝ հայտարարելով, թե իբր ստացել է «սպառնալից նամակ»։ Այսինքն՝ եթե Երուսաղեմի պատրիարքարանը նամակ է հղում՝ հորդորելով կանգ առնել եկեղեցական կարգազանցության ճանապարհին, դա արդեն որակվում է որպես «սպառնալիք»։

Հետաքրքիր է, որ արդեն մեկ շաբաթ է իշխանության տարբեր ներկայացուցիչներ՝ Փաշինյանի գլխավորությամբ, օր ու գիշեր շնորհակալություն են հայտնում Հայր Գուսանին իրենց նախաձեռնած հերձվածը «հարստացնելու» համար։ Իսկ այս հարցազրույցից հետո վերջնականապես պարզ դարձավ, որ գործ ունենք հերթական աբիժնիկացած կերպարի հետ, ով, իր շահերի սպասարկումը չստանալով, պատրաստ է ստորագրել ցանկացած թղթի տակ՝ միայն թե իր անձնական պահանջները բավարարվեն։

Եզրակացությունը պարզ է․ Հայ Եկեղեցին երբեք չի կարող եւ չի ծառայել որեւէ մեկի անձնական հաշիվներ մաքրելու համար։ Այն, ինչ այսօր կատարվում է, ոչ թե եկեղեցու «բարեփոխում» կամ «մաքրում» է, այլ որոշ մարդկանց նեղ անձնական պայքար՝ փաթեթավորված գեղեցիկ ու խաբուսիկ բառերով։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Կիեւում սկսել են ծրագրեր մշակել, թե ինչ են անելու կամուրջների ոչնչացման դեպքումԱՄՆ–ում բենզինի գները փոխում են մեծ խաղի կանոններըՈւմ ատոմակայանն է Նիկոլի ճաշակով` Վաշինգտոնի՞, թե` ՄոսկվայիԿիեւում հենց այս պահին նորից պայթյուններ եւ հրդեհներ են (Տեսանյութ)Կրեմլը սկսել է փորձարկել ՆԱՏՕ-ի հնարավորությունների սահմաններըՎԱՂԸ ԼՄԲԱՏԱՎԱՆՔԻ ՈՒԽՏԻ ՕՐՆ Է, ԷՋՄԻԱԾՆԻՑ ԿԲԵՐՎԻ ՍՈՒՐԲ ՍՏԵՓԱՆՈՍ ՆԱԽԱՎԿԱՅԻ ՄԱՍՈՒՆՔԸԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին2027-ից թաղման նպաստ կստանան միայն անապահով ընտանիքներըՌուսական ուժերը կրկին հարվածել են Կիևի Հարավային կամրջին (Տեսանյութում)Որոնք են Մոսկվայի եւ Երեւանի հարաբերությունների զարգացման երեք հիմնական սցենարներըԻշաոտնուկի գահակալները․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՇոկային տեսարանների պակաս չի լինելու․ ԲԱՄԲԱՍԱՆՔԴաժե ձեր մեռնելուց հետո ձերոնք ձեզնից «քյար» չեն ունենա․ ԶԱՐՄԱՆՔՔոչարյանը երեք մեսիջ հղեց Արեւմուտքին․ Հայկ ԲաբուխանյանՄանախին ձերբակալել են Կիևը բառացիորեն կանգ է առել. քաղաքը տրանսպորտային կոլապսի մեջ է (Տեսանյութ, Ֆոտո)Քոչարյանն ամբողջությամբ մտավ հակառուսական դաշտԵՄ-ում բենզինի գները տարեսկզբից ի վեր բարձրացել են 140%-ով, իսկ դիզելային վառելիքինը՝ 100ՌԴ-ն հույս ունի, որ Հայաստանը կշարունակի կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված