Վնասվել են հայաբնակ թաղամասեր. Իրավիճակը Հալեպում
Հալեպում հայերի շրջանում տուժածներ չկան, բայց Սիրիայի մայրաքաղաքում հրթիռակոծությունից վնասվել են հայաբնակ թաղամասերը, կան նյութական վնասներ: Այս մասին տեղեկացանք Հալեպում գործող հայկական «Գանձասար» շաբաթաթերթի խմբագիր Զարմիկ Պողիկյանից:
Հիշեցնենք` հունվարի 6-ին «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (ՍԴՈւ) և Դամասկոսի կողմից վերահսկվող ուժերի միջև բախումներ են տեղի ունեցել, որոնց հետևանքով Հալեպում 4 մարդ է զոհվել, 26-ը` վիրավորվել:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
