Ռուսական բանակը զանգվածային օդային հարվածներ է հասցրել Կիևին
ՄիջազգայինՌուսական բանակը շարունակում է Ուկրաինայի մայրաքաղաքի վրա ավիահարվածները։
Կիևի բազմահարկ շենքերը վնասվել են տարբեր տեսակի հրթիռների հարվածներից:
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտարարել է, որ ռուսական անօդաչու թռչող սարքերի կողմից Ուկրաինայի մայրաքաղաքի վրա զանգվածային հարձակման հետևանքով զոհվել է չորս մարդ, վիրավորվել՝ տասը տեղացի բնակիչ։
Ավելին, անօդաչու թռչող սարքը հարվածել է Դնեպրի մոտակայքում գտնվող եռահարկ բնակելի շենքի, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Շենքից տարհանվել է քսանինը մարդ։
Միևնույն ժամանակ, Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտնել են Կիևի տարածքին մոտեցող բարձր արագությամբ թիրախների մասին։ Տեղեկություններ են ստացվել նաև Սև ծովից «Կալիբր» թևավոր հրթիռների արձակման մասին։