Նա եթերը դարձրեց օջախ, խոսքը՝ աղոթք, իսկ սերը՝ կենսակերպ. վերջին հրաժեշտը Համով Զառային Գուսան Արտակ Արամյանի նոր տեսահոկովակը Էստոնիան պատրաստ է Գրենլանդիա ուղարկել առնվազն մեկ կապի սպա՝ ԱՄՆ-ին զսպելու համար Գրենլանդիա մեկնած գերմանական 15 հոգանոց զորքը Բեռլինից հրատապ հրաման է ստացել` անհապաղ լքել կղզին Զառա Աարամյանի դուստրը հուզիչ տեսանյութ է հրապարակել ԱՄՆ նախագահները «խամաճիկներ» են, որոնք վերահսկվում են Իսրայելի կողմից. Իսրայելցի ռաբբի Աստղերի գաղտնիքները հունվարի 18-23-ն ընկած շաբաթվա համար՝ չինական հորոսկոպի պրիզմայով Իրանը ռուսական «Տոպոլ» ռադիոէլեկտրոնային համակարգով է չեզոքացրեկ Մակսի Starlink ցանցը 2026 թվականի գլխավոր ֆավորիտները չինական հորոսկոպի համաձայն. ո՞ւմ կտա Հրե Ձին հնարավորություն փոխել իրենց ճակատագիրը Երբ է այս տարի սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնը

Ինչքան էլ ուժեղ լինես, բանտի պատերն իրենց սև գործն անում են. Արթուր Վարդանյան

Ներքաղաքական

Երբեմն դժվարանում եմ շարադրել մտքերս, անգամ՝ հիշել։ Ինչքան էլ ուժեղ լինես, բանտի պատերն իրենց սև գործն անում են։ Ինչքան էլ խորհես ու մտածես, կորցրածը հետ չես բերի։

Վերջին 125 տարվա ընթացքում քանի՞ արդարներ են մորթվել, գնդակահարվել, աքսորվել ու անարդար դատապարտվել։ Քանիսին են բանտերում խոշտանգել ու սպանել։ Նրանցից ոմանց մենք այսօր ազգային հերոսներ ենք անվանում, իսկ նրանց անուններով գրված գրքերը կարդում ենք ու հիանում։

Հիմա էլ, բանտում, երբեմն կարդում եմ մեր մեծերի և հերոսների կյանքի պատմությունները ու հասկանում եմ, որ դրանք հայ ժողովրդի ցավի ու տառապանքի մասին են, որոնց մի փոքրիկ մասնիկն եմ ես։

Չէ՞ որ մեր մեծերից, մեր հերոսներից շատերը դատապարտվել, խոշտանգվել ու սպանվել են իրենց ժամանակներում գործող օրենքների համաձայն՝ սեփական ժողովրդի լուռ վկայության ներքո։ Իսկ երբ այդ նույն բռնակալ և անմարդկային օրենքները դադարել են գործել, մենք նրանց արդարացրել ու հերոսացրել ենք։

Մեր պատմության մեջ մենք՝ մեր իսկ լռությամբ կամ անտարբերությամբ, վկան ենք դարձել մեր հանդեպ իրականացված ցեղասպանության։ Մենք խելացի ազգ ենք, և այո՝ հպարտանում ենք մեր պատմությամբ, մեր մշակույթով, մեր լեզվով ու մարդկությանը տրված մեր ձեռքբերումներով։ Բայց մեզ սպասում են, քանդում են մեր եկեղեցիները, խլում են մեզանից մեր ազատությունն ու ապրելու իրավունքը, իսկ մենք նորից լուռ ենք՝ ասես դարեր շարունակ մեր անցած փորձությունները մեզ դաս չեն եղել։

Որոշում կայացնելը ազատ ժողովուրդների իրավունքն է, իսկ արդարությունը՝ այդ իրավունքի անսասան պաշտպանը։ Ինչ-որ մի պահ մեզ զրկել են այդ իրավունքից՝ խլելով մեզանից մեր ազատությունը, իսկ արդարությունը մեզ համար դարձրել են երազանք։

Մենք միշտ էլ գերին ենք եղել մեր վախերի, լռության և անտարբերության։ Սա է իրականությունն ու ճշմարտությունը, որոնց աչքերին դժվարանում ես նայել ու սկսում ես խուսափել ինքդ քեզանից։ Եվ հենց այդ պահից էլ դու ազատազրկված ես, իսկ բանտի պատերը իրենց սև գործն անում են, որովհետև կրկին դժվարանում ես շարադրել մտքերդ, անգամ՝ հիշել։

ԱՐԹՈՒՐ ՎԱՐԴԱՆՅԱՆ

ՀԱՊ կուսակցության նախագահ

Բանտ, 14․12․2025

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Նա եթերը դարձրեց օջախ, խոսքը՝ աղոթք, իսկ սերը՝ կենսակերպ. վերջին հրաժեշտը Համով ԶառայինԳուսան Արտակ Արամյանի նոր տեսահոկովակըԷստոնիան պատրաստ է Գրենլանդիա ուղարկել առնվազն մեկ կապի սպա՝ ԱՄՆ-ին զսպելու համարԳրենլանդիա մեկնած գերմանական 15 հոգանոց զորքը Բեռլինից հրատապ հրաման է ստացել` անհապաղ լքել կղզինԶառա Աարամյանի դուստրը հուզիչ տեսանյութ է հրապարակելԱՄՆ նախագահները «խամաճիկներ» են, որոնք վերահսկվում են Իսրայելի կողմից. Իսրայելցի ռաբբիԱստղերի գաղտնիքները հունվարի 18-23-ն ընկած շաբաթվա համար՝ չինական հորոսկոպի պրիզմայովԻրանը ռուսական «Տոպոլ» ռադիոէլեկտրոնային համակարգով է չեզոքացրեկ Մակսի Starlink ցանցը2026 թվականի գլխավոր ֆավորիտները չինական հորոսկոպի համաձայն. ո՞ւմ կտա Հրե Ձին հնարավորություն փոխել իրենց ճակատագիրը Երբ է այս տարի սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնըՀայ առաքելական եկեղեցում ջերմությունը վերերկրային է, մի օր դարձի կգանք երևի․ Նազենի ՀովհաննիսյանԹրամփը խաբել էԸնդդիմություն, որ վախենում է իմպիչմենտից` նույնն է, ինչ սատանան, որ վախենում է մեռոնից. Աննա ԱբրահամյանԱդրբեջանական զենք փոխադրող «Silk Way»–ի ինքնաթիռները սկսել են թռնել Հայաստանի տարածքովՆարեկին հետ տարան բանտ. Մելիքյան Ադրբեջանական զենք փոխադրող «Silk Way»–ի ինքնաթիռները սկսել են թռնել Հայաստանի տարածքով․ Sputnik Մեքենաներ են բախվել, 3 վիրավորներից մեկը 8-ամյա աղջնակ է Ես չեմ դադարի պայքարել, մինչև հայ գերիներն ազատ չարձակվեն. ԱՄՆ կոնգրեսական Դերասանուհի Լիլիթ Սարգսյանը սպասում է առաջնեկին Անուն, որը կործանում է երեխայի ճակատագիրը. ինչ անուն չպետք է տալ երեխային ոչ մի դեպքում

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված