Աննա Վարդապետյանը պաշտոնից ազատել է Միքայել սրբազանի գործով դատախազին
Աննա Վարդապետյանը պաշտոնից ազատել է Միքայել սրբազանի գործով դատախազ Արման Բաղդասարյանին։ Այս մասին հայտնում է Sputnik Արմենիան։
Գլխավոր դատախազի` հունվարի 7–ի հրամանագրում գրված է. «ՀՀ գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական Արման Բաղդասարյանին ազատել պաշտոնից»։
Հիշեցնենք, որ Արման Բաղդասարյանը պահանջել էր Շիրակի թեմի առաջնորդին դատապարտել 2.5 տարվա ազատազրկման, սակայն դատարանը սահմանեց պատիժ 2 տարի ժամկետով։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
