Ով է «վերբովկա» արել արցախցի գեներալին․ Բացառիկ մանրամասներ
ԹեմաՆիկոլ Փաշինյանի գլխավորած ուխտերթին մասնակցած Արցախի հերոսի կոչում ունեցող գեներալ-մայոր Կարեն Շաքարյանին, որը, ինչպես պարզվում է, այժմ ՀՀ ՊՆ Ռազմական վերահսկողական ծառայության պետի պաշտոնակատարն է, պարզվում է, այսպես ասած, վերբովկա է արել ոչ ավել ոչ պակաս Արցախի թեմի առաջնորդ Վրթանես Սրբազանը։ Ավելին՝ ըստ շրջանառվող լուրերի, գեներալը իր բիզնեսներով լավ էլ հովանավորել է Սրբազանին բարեկեցության համար։
Արցախցիների խոսքերով Շաքարյանը 2020թվականից եղել է Մարտակերտի դիվիզիոնի հրամանատարը, մտերիմ հարաբերություններ է ունեցել նախկին ՊԲ հրամանատար Միքայել Արզումանյանի, Արայիկ Հարությունյանի եւ Վիտալի Բալասանյանի հետ։