Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի կինը չի զարմանում, որ ամուսինն այսօր որոշեց անժամկետ հացադուլ հայտարարել
ՆերքաղաքականՔաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի կինը չի զարմանում, որ ամուսինն այսօր որոշեց անժամկետ հացադուլ հայտարարել։
«Իր ոճով է, չեմ զարմանում»,- լրագրողների հետ զրույցում ասաց Լուսինե Առաքելյանը։
Նա նշեց, որ չի զարմանում նաև դատարանի կայացրած որոշման վրա, որով ևս երեք ամիս ժամկետով երկարաձգվեց Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի կալանքի ժամկետը։
«Ամեն ինչ սպասելի էր»,- նշեց նա։
Առաքելյանը հույս ունի, որ կլինեն դատավորներ, որոնք կկարողանան սթափ գնահատել և չեն վախենա իրական արդարադատություն իրականացնել։
Նարեկ Սամսոնյանի ավագ դուստրն իմացել է, որ մայրիկն այսօր դատարան է գնալու։
«Հույս ուներ, որ այսօր պապան տուն է գալու..․»,- հուզվեց և խոսքը չկարողացավ ավարտել Լուսինե Առաքելյանը։