Երբ իշխանավորն արդեն «քարոզիչ» է եկեղեցում Էդգար Սևիկյանն` իր ապագայի մասին Նորբերտո Բրիասկո Բալեկյանը նոր ակումբ ունի Նա եթերը դարձրեց օջախ, խոսքը՝ աղոթք, իսկ սերը՝ կենսակերպ. վերջին հրաժեշտը Համով Զառային Գուսան Արտակ Արամյանի նոր տեսահոկովակը Էստոնիան պատրաստ է Գրենլանդիա ուղարկել առնվազն մեկ կապի սպա՝ ԱՄՆ-ին զսպելու համար Գրենլանդիա մեկնած գերմանական 15 հոգանոց զորքը Բեռլինից հրատապ հրաման է ստացել` անհապաղ լքել կղզին Զառա Աարամյանի դուստրը հուզիչ տեսանյութ է հրապարակել ԱՄՆ նախագահները «խամաճիկներ» են, որոնք վերահսկվում են Իսրայելի կողմից. Իսրայելցի ռաբբի Աստղերի գաղտնիքները հունվարի 18-23-ն ընկած շաբաթվա համար՝ չինական հորոսկոպի պրիզմայով

Իրանի տապալված շահի որդին կոչով դիմել է Դոնալդ Թրամփին

Միջազգային
Իրանի վերջին՝ 1979 թվականին տապալված շահի որդին՝ Ռեզա Փահլավին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կոչ է արել պատրաստ լինել Իրանի գործերին՝ երկրում բողոքի ցույցերի մասնակիցներին օգնելու համար։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Թրամփը հունվարի 8-ին «Fox News»-ին տված հարցազրույցում խոստացել է հզոր հարված հասցնել Իրանին, եթե այնտեղ սկսեն սպանել ցուցարարներին՝ հավելելով, որ այդ մասին տեղյակ է պահել Թեհրանին։ ԱՄՆ նախագահն ընդգծել է, որ ինքը բազմիցս և հստակ ասել է, որ օգնության կհասնի Իրանի ժողովրդին, եթե դրա անհրաժեշտությունը լինի։
Փահլավին X սոցիալական ցանցում օգնություն է խնդրել Թրամփից՝ համառոտ նկարագրելով Իրանում տիրող իրավիճակը։ Նա նաև կարծիք է հայտնել, որ ԱՄՆ նախագահի սպառնալիքները զսպող ազդեցություն են ունեցել տեղի իշխանությունների վրա։

Նա նաև հայտարարել է, որ իրանցիները առաջիկայում նորից դուրս կգան բողոքի ցույցերի։ Մեկ այլ հրապարակման մեջ քաղաքական գործիչը նշել է X-ում Թրամփի, Սպիտակ տան և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի էջերը։
Նշենք, որ Փահլավիի կոչից հետո հունվարի 8-ին Իրանում բողոքի երթեր էին անցկացվել։ Սոցիալական ցանցերում հայտնված տեսանյութերը վկայում էին լայնամասշտաբ և զանգվածային ակցիաների մասին։ Այդ ժամանակ էլ երկրում դադարեց գործել ինտերնետը։
Հիշեցնենք` Իրանում բողոքի զանգվածային ակցիաներ են անցկացվում դեկտեմբերի 28-ից։ Դժգոհության հիմնական պատճառները փոխարժեքի տատանումներն են ու գների բարձրացումը։ Սակայն ավելի ուշ Իրանի մի շարք քաղաքներում բողոքի ակցիաները վերաճեցին ոստիկանության հետ բախումների, իսկ կարգախոսները ստացան քաղաքական բնույթ՝ ընդդեմ Իրանում առկա քաղաքական կարգի:
Հունվարի 2-ին Դոնալդ Թրամփը հայտարարեց, թե ԱՄՆ–ն պատրաստ է պաշտպանել Իրանի քաղաքացիներին, եթե այդ երկրի իշխանությունները ուժ կիրառեն նրանց դեմ: Թեհրանը դատապարտեց այդ սպառնալիքները։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Երբ իշխանավորն արդեն «քարոզիչ» է եկեղեցումԷդգար Սևիկյանն` իր ապագայի մասին Նորբերտո Բրիասկո Բալեկյանը նոր ակումբ ունիՆա եթերը դարձրեց օջախ, խոսքը՝ աղոթք, իսկ սերը՝ կենսակերպ. վերջին հրաժեշտը Համով ԶառայինԳուսան Արտակ Արամյանի նոր տեսահոկովակըԷստոնիան պատրաստ է Գրենլանդիա ուղարկել առնվազն մեկ կապի սպա՝ ԱՄՆ-ին զսպելու համարԳրենլանդիա մեկնած գերմանական 15 հոգանոց զորքը Բեռլինից հրատապ հրաման է ստացել` անհապաղ լքել կղզինԶառա Աարամյանի դուստրը հուզիչ տեսանյութ է հրապարակելԱՄՆ նախագահները «խամաճիկներ» են, որոնք վերահսկվում են Իսրայելի կողմից. Իսրայելցի ռաբբիԱստղերի գաղտնիքները հունվարի 18-23-ն ընկած շաբաթվա համար՝ չինական հորոսկոպի պրիզմայովԻրանը ռուսական «Տոպոլ» ռադիոէլեկտրոնային համակարգով է չեզոքացրեկ Մակսի Starlink ցանցը2026 թվականի գլխավոր ֆավորիտները չինական հորոսկոպի համաձայն. ո՞ւմ կտա Հրե Ձին հնարավորություն փոխել իրենց ճակատագիրը Երբ է այս տարի սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնըՀայ առաքելական եկեղեցում ջերմությունը վերերկրային է, մի օր դարձի կգանք երևի․ Նազենի ՀովհաննիսյանԹրամփը խաբել էԸնդդիմություն, որ վախենում է իմպիչմենտից` նույնն է, ինչ սատանան, որ վախենում է մեռոնից. Աննա ԱբրահամյանԱդրբեջանական զենք փոխադրող «Silk Way»–ի ինքնաթիռները սկսել են թռնել Հայաստանի տարածքովՆարեկին հետ տարան բանտ. Մելիքյան Ադրբեջանական զենք փոխադրող «Silk Way»–ի ինքնաթիռները սկսել են թռնել Հայաստանի տարածքով․ Sputnik Մեքենաներ են բախվել, 3 վիրավորներից մեկը 8-ամյա աղջնակ է

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված