Վլադիմիր Պուտինն իր հետ միջուկային ճամպրուկը տարել է Չինաստան (Տեսանյութ) Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 18-ին Արարատի մարզը՝ «կոկորդիլոսագետ» Գարիկի կուռացիայի տա՞կ Ուկրաինայի համար բեռներ փոխադրող հերթական մեծ բեռնանավը ոչնչացվել է Սև ծովում (Տեսանյութ) Պուտինը, Թրամփը և Սի Ցզինպինը «ոտքի վրա» կարճ հանդիպում ունեցան ՍԻՄ նախագահը կուսակցության գրասենյակում ընդունել է ՄԱՍԿ նախագահին Սա գաղափարական հենքի վրա ձեւավորված միասնություն չէ․ Արամ Սարգսյան Առողջության ապահովագրության համակարգի շահառուների թիվը կընդլայնվի ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Թող իրենց բողոքն ուղղեն տոմս գնողների դեմ․ Կարեն Ղազարյան

Կմիանա՞ Սահակ Մաշալյանը Վեհափառ Հայրապետի դեմ արշավին․ Մանրամասնում է ստամբուլահայ խմբագիրը

Հանդիպում

Պոլսո հայոց պատրիարք Սահակ Մաշալյանը տասը եպիսկոպոսների հայտարարությունից հետո այլեւս ոգեւորված չի սատարում է Վեհափառ Հայրապետին։ Այս մասին Iravunk.com-ի հետ զրույցում ասաց Ստամբուլում լույս տեսնող «Ակօս» պարբերականի հայալեզու էջերի խմբագիր Բագրատ Էստուկյանը, ընդգծելով․

-Մինչեւ վերջերս Սահակ Մաշալյանը բոլոր հոգեւորականների նման Կաթողիկոսի հանդեպ հավատարմության երդում էր տալիս , բայց տասը եպիսկոպոսների հայտարարությունից հետո վերջինս կրավորական կեցվածք է ընդունել, ավելին դարձել է լռելյալ ու չեզոք է դարձել։ Այդ հայտարարությունից հետո նա սկսել է հետ քաշվել, թեեւ բացահայտ կերպով դեռ դիրքորոշում չի հայտնել։

-Հնարավոր համարո՞ւմ եք, որ նա եւս միանա տաս եպիսկոպոսներին։

-Ոչ, նրանց միանալու հավանականությունը չեմ տեսնում, բայց այլեւս նախկինի եռանդով չի կանգնելու Կաթողիկոսի կողքին։ Թեեւ ոչինչ բացառած չէ, իրավիճակը զարգանում է ժամ առ ժամ։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ