Հիվանդին Գյումրիից Երևան տեղափոխող շտապօգնության մեքենան ընկել է ձորակը
ՊատահարԱյսօր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 16:30-ի սահմաններում Գյումրի-Երևան ավտոճանապարհին շտապօգնության ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով տուժածներ չկան։
Բուժառուն մեկ այլ շտապօգնության ավտոմեքենայով է տեղափոխվել երևանյան բուժկենտրոններից մեկը։
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
