Թրամփը խաբել է Ընդդիմություն, որ վախենում է իմպիչմենտից` նույնն է, ինչ սատանան, որ վախենում է մեռոնից. Աննա Աբրահամյան Ադրբեջանական զենք փոխադրող «Silk Way»–ի ինքնաթիռները սկսել են թռնել Հայաստանի տարածքով Նարեկին հետ տարան բանտ. Մելիքյան Ադրբեջանական զենք փոխադրող «Silk Way»–ի ինքնաթիռները սկսել են թռնել Հայաստանի տարածքով․ Sputnik Մեքենաներ են բախվել, 3 վիրավորներից մեկը 8-ամյա աղջնակ է Ես չեմ դադարի պայքարել, մինչև հայ գերիներն ազատ չարձակվեն. ԱՄՆ կոնգրեսական Դերասանուհի Լիլիթ Սարգսյանը սպասում է առաջնեկին Անուն, որը կործանում է երեխայի ճակատագիրը. ինչ անուն չպետք է տալ երեխային ոչ մի դեպքում Իրանը ռուսական «Տոպոլ» ռադիոէլեկտրոնային համակարգով է չեզոքացրեկ Մակսի Starlink ցանցը

Նիկոլ Փաշինյանի իշխանության վերջը մոտեցել է, հանցակից մի՛ դարձեք նրան. Զոհրաբյան

Ներքաղաքական
«ՀՀ Սահմանադրության և Հայաստանի օրենքների բացահայտ և կոպիտ խախտումներով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝
 
1. ներխուժել է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնակառավարման տիրույթ․
 
2. առաջնորդում է եկեղեցիների պղծության գործընթացը՝ կարգալույծ եղած քահանաների միջոցով Պատարագներ անցկացնելով, ինչպես նաև Սուրբ և Անմահ Պատարագի կարգը փոխելով (բովանդակության մեջ խմբագրում (զեղչում) կատարելով)․
 
3. կազմակերպել է եկեղեցիների (Հովհաննավանք, Թալինի Սուրբ Աստվածածին) զավթումը կամ դրա փորձը․
 
4. հրահրում է պառակտում հոգևորականների, ինչպես նաև քաղաքացիների միջև:
 
Այս գործողությունները վերջին հաշվով տանելու են աղետի:
 
Ինչ վերաբերում է եկեղեցականներին, ապա եթե նրանցից ոմանք պետք է վախենալով կամ նյութական շահից ելնելով հանձնվեն Նիկոլ Փաշինյանի իշխանությանը, ապա թող կատարեն իրենց ընտրությունը: Այդ եկեղեցականները չեն կարող հետագայում արդարանալ, թե այնպիսի բարդ իրավիճակ էր, որ չէին կողմնորոշվում, քանի որ իրականում ընտրությունը շատ պարզ է:
 
Մի կողմից Եկեղեցու ներքին գործերին միջամտելու Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված արգելքը խախտած, Հայ Եկեղեցու պատմություն դասագիրքը կրթական ծրագրերից հանած, մեծ դժբախտություններ բերած և Եկեղեցու նվիրապետական կարգի դեմ դուրս եկած իշխանությունն է, իսկ մյուս կողմից՝ իր Եկեղեցին:
 
Շատ պարզ երևում է, որ իշխանությունն է հանդիսանում Եկեղեցու հակառակորդ կողմը, ինչքան էլ փորձեն «բերման ենթարկված» եկեղեցականներով արհեստական կողմ ստեղծել: Ապստամբած 10 եպիսկոպոսները 2025թ․ մայիսի 30-ից հետո բազմիցս իրենց դժգոհությունն են հայտնել իշխանությունների այս եկեղեցահալած գործողությունների վերաբերյալ: Նույնիսկ մյուս եպիսկոպոսների հետ համատեղ հայտարարություններ են տարածել: Ո՞նց եղավ, որ հիմա անցան իշխանության կողմը:
 
Ո՞նց եղավ, որ Նիկոլ Փաշինյանի կողմից Եկեղեցու բարձրաստիճան հոգևորականներին վերագրվող «մեղքերը», որոնք վերագրվում են նաև ապստամբած 10 հոգևորականներին, Նիկոլ Փաշինյանին չեն խանգարում այդ տասի հետ միասնական մեկ թիմ դառնալ: Ինչ է նշանակում, եթե մեղավոր է, բայց մեր մեղավորն է, ապա խնդիր չի՞: Այս ինչ երկակի ստանդարտ է:
 
ՀՀ քրեական օրենսգրքի բազմաթիվ հոդվածներ է խախտել ու խախտելու Նիկոլ Փաշինյանը: Հանցակից մի՛ դարձեք նրան: Ոչ մի աշխարհիկ իշխանություն հավերժ չէ:
 
Հավատացեք, Նիկոլ Փաշինյանի իշխանության վերջը մոտեցել է: Դրա նշանները շատ են, բայց երկուսը ցույց կտամ՝
 
1. նրա իշխանությունը դարձել է ավելի բիրտ ու լկտի: Սովորաբար այդպես գործում է այն իշխանությունը, որն ունի վստահության խորը դեֆիցիտ․
 
2. նա արդեն մոտեցել է մեր ինքնության միջուկին՝ Եկեղեցուն, որից այն կողմ արդեն ոչինչ չի լինելու, որը մեզ կպահի որպես արժանապատիվ քրիստոնյա ազգ:
 
Ես ընտրել եմ և ընտրում եմ Եկեղեցին:
Կատարեք ձեր ընտրությունը», - գրել է փաստաբան ԱՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Թրամփը խաբել էԸնդդիմություն, որ վախենում է իմպիչմենտից` նույնն է, ինչ սատանան, որ վախենում է մեռոնից. Աննա ԱբրահամյանԱդրբեջանական զենք փոխադրող «Silk Way»–ի ինքնաթիռները սկսել են թռնել Հայաստանի տարածքովՆարեկին հետ տարան բանտ. Մելիքյան Ադրբեջանական զենք փոխադրող «Silk Way»–ի ինքնաթիռները սկսել են թռնել Հայաստանի տարածքով․ Sputnik Մեքենաներ են բախվել, 3 վիրավորներից մեկը 8-ամյա աղջնակ է Ես չեմ դադարի պայքարել, մինչև հայ գերիներն ազատ չարձակվեն. ԱՄՆ կոնգրեսական Դերասանուհի Լիլիթ Սարգսյանը սպասում է առաջնեկին Անուն, որը կործանում է երեխայի ճակատագիրը. ինչ անուն չպետք է տալ երեխային ոչ մի դեպքումԻրանը ռուսական «Տոպոլ» ռադիոէլեկտրոնային համակարգով է չեզոքացրեկ Մակսի Starlink ցանցըՀՀ-ում սպանված Բայմուրադովայի մարմինը երեք ամսի է չեն կարողանում հուղարկավորելՆերկա ցնցող իրադարձությունները զարմացրել են նույնիսկ միջուկային ապոկոլիպսիսից անգամ աչքը չթարթող ՄեդվեդևինՇՏԱՊ. Նարեկ Սամսոնյանին հիվանդանոց են տեղափոխել. իրավապաշտպան«Ինչու»-ների պատասխանը տվել է Հովնան Սրբազանը. Կոտայքի թեմի առաջնորդը թիկնապահների ուղեկցությամբ «փախավ» լրագրողներիցՆիկոլ Փաշինյանը Չարենցավանի Սուրբ Փրկիչ եկեղեցումԶախարովան արձագանքել է Սոլովյովի՝ Հայաստանի վերաբերյալ մեկնաբանություններինՖՈՏՈ. Ուզում եմ մի օր իրենց նորից միասին տեսնել․ Արմեն ԱշոտյանԱնիծվես դու, Նիկոլ, որ եկել ես պղծես էս եկեղեցին. անհետ կորածի մայրը բացահայտումներ է անումՀՀ ՊՆ N զորամասի ջոկի հրամանատարը վրաերթի է ենթարկել 4-րդ դասարանի աշակերտուհու Տարադրամի փոխարժեքները՝ հունվարի 18-ի դրությամբ

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված