27 տարեկան չծառայած տղաները հնարավորություն կստանան վերադառնալ հայրենիք. Հայկ Սարգսյան Կենդանակերպի նշաններ, որոնք դատապարտված են աղքատության. ով չպետք է խնայի գումար և ինչու է դա կարևոր հասկանալ ՀՀ բնակչության համար նախատեսում են նույն ճակատագիրը, ինչ արցախահայության նկատմամբ. Այվազյան Ռուսական հեղուկ գազը Հայաստան կհասնի Ադրբեջանի տարածքով. ՀՀ էկոնոմիկայի նախարարություն Հունվարի 27-ը սահմանվեց որպես Հիշատակի և խոնարհումի օր. այն ոչ աշխատանքային կլինի Փաշինյանը ընդունել է Թրամփի հրավերը․ Հայաստանը միանում է Խաղաղության խորհրդին որպես հիմնադիր անդամ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է Զեղծարարների կողմից հաճախ քաղաքացիներին ուղարկվում է այս լուսանկարը․ Կիբեռոստիկանություն Օրվա խորհուրդ. Հունվարի 20 Ամերիկյան Միչիգանում տեղի է ունեցել վթար ավելի քան 100 մեքենայի մասնակցությամբ (Տեսանյութ)

Նախկին հոգեւորականի դիպուկ պատասխանը Նիկոլին

Ներքաղաքական
«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան հրապարակմամբ այսօր` հունվարի 10-ին, հայտարարել է, թե քանի որ իր համար Գարեգին Բ-ն (իր խոսքերով` Կտրիճ Ներսիսյանը) Ամենայն Հայոց կաթողիկոս չէ, ապա այդ դիրքից վերջինիս կողմից կայացված որոշումները վարչապետի, հետևաբար նաև` պետական պաշտոնյաների համար արժեք չունեն և պետք է համարվեն առոչինչ։
 
Այս համատեքստում վարչապետը մասնավորապես ընդգծել է․ «Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանը շարունակում է մնալ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Մասյացոտնի թեմի առաջնորդ»։
 
Վարչապետի այս հայտարարությունը հրապարակվեց այն բանից հետո, երբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը նույն օրը տեղեկացրեց, որ «Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հունվար 10, 2026 թվակիր Հայրապետական տնօրինությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերշ․ Տ․ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը ազատվել է թեմակալ առաջնորդի պաշտոնից։
 
Հայրապետական տնօրինությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ է նշանակվել Հոգեշնորհ Տ․ Ռուբեն վարդապետ Զարգարյանը»։
Եթե Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ Գարեգին Բ-ն կաթողիկոս չէ՝ նրան մեղադրելով եկեղեցական կանոնակարգի խախտումների, կուսակրոնության ուխտի դրժման և քաղաքական ընդդիմադիր ուժերի հետ անթույլատրելի կապեր հաստատելու մեջ, ապա իրավաչափ հարց է առաջանում․ կարո՞ղ են արդյոք վարչապետի քաղաքական դիրքորոշումներին չհամաձայնող և ընդդիմադիր քաղաքական հայացքներ ունեցող ՀՀ քաղաքացիները նույնկերպ հայտարարել, որ իրենց համար էլ Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետը չէ, քանի որ, իրենց համոզմամբ, խախտել է իր իսկ կազմած և Ազգային ժողովի կողմից վավերացված Կառավարության ծրագիրը։
 
Ի՞նչ իրավական կամ սահմանադրական հիմքով կարող է վարչապետը իրեն վերագրել կաթողիկոսի լիազորություններ և իրեն իրավունք վերապահել որոշելու, թե ո’վ է թեմի առաջնորդ, ո’վ՝ ոչ, կամ ո’ր հոգևորականը ո’ր թեմում և եկեղեցում պետք է իրականացնի իր հոգևոր ծառայությունը։
 
Եթե պետական իշխանության ղեկավարը կարող է սեփական գնահատականների հիման վրա դե յուրե չճանաչել Եկեղեցու առաջնորդի կարգավիճակը (խոսքը կաթողիկոսի ընդունելի կամ չընդունելի լինելու մասին չէ) և այդ հիմքով անտեսել եկեղեցական իրավասու մարմինների որոշումները, ապա նույն տրամաբանությամբ վաղը ցանկացած քաղաքացի կարող է հայտարարել, որ չի ընդունում Կառավարության որոշումները կամ որևէ նախարարի հրամանները՝ պատճառաբանելով, որ իր կարծիքով Կառավարության ղեկավարը, այն է` երկրի վարչապետը շրջանցում է ՀՀ Սահմանադրությունն ու խախտում ՀՀ օրենքները և, հետևաբար, լեգիտիմ չէ։
 
Այս դիրքորոշումն ուղղակիորեն հակասում է իրավական պետության ընկալումներին, ինչպիսին Հայաստանի Հանրապետությունն է` ըստ Սահմանադրության։
Մասնավորապես՝ Սահմանադրության 17-րդ հոդվածը հստակ սահմանում է. «Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը։ Կրոնական կազմակերպություններն անջատ են պետությունից»։
Այս դրույթը ոչ թե հռչակագրային է, այլ պարտադիր կատարման ենթակա սահմանադրական նորմ, որը բացառում է Պետության որևէ միջամտություն Եկեղեցու ներքին կյանքին։
 
Նույն սկզբունքն ամրագրված է նաև «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի «բ» ենթակետում, համաձայն որի՝ Եկեղեցին անջատված է Պետությունից, և Պետությունը չի միջամտում եկեղեցու ու կրոնական կազմակերպությունների՝ օրենքին համապատասխանող գործունեությանը և ներքին կյանքին, ինչպես նաև արգելվում է եկեղեցիների կառուցվածքում որևէ պետական մարմնի կամ նրա հանձնարարությունները կատարող անձի գործունեությունը։
 
Այս դրույթներից միանշանակորեն հետևում է, որ պետական պաշտոնյաները որևէ իրավասություն չունեն գնահատելու, հաստատելու կամ չեղարկելու եկեղեցական իրավասու մարմինների որոշումները։
 
Բացի դրանից` «Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ կետով Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայ (սխալմամբ` Հայաստանյայց) Առաքելական Սուրբ եկեղեցու ինքնակառավարումն իր նվիրապետության սահմաններում։
 
Այսինքն՝ Եկեղեցին ինքնուրույն, ինքնակառավարվող ինստիտուտ է, որի ներքին կառավարման հարցերը դուրս են պետական իշխանության իրավասությունից։
Վարչապետի սույն գործողությունը հակասում է նաև Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասին, ըստ որի՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով։
 
Սա իրավական պետության հիմնարար սկզբունքներից է, ըստ որի՝ պետական իշխանությունը գործում է ոչ թե կամայականորեն, այլ բացառապես օրենքով սահմանված շրջանակներում։ Այլ կերպ ասած` եթե Սահմանադրությունը կամ օրենքը որևէ գործողություն կատարելու լիազորություն չի տալիս, ապա պետական պաշտոնյան իրավունք չունի այդ գործողությունն իրականացնելու` օգտագործելով իր իշխանությունն ու պետական լծակները։ Այս համատեքստում ակնհայտ է նաև վարչապետի դիրքորոշման ներքին հակասությունը։
 
Ինչպե՞ս կարելի է ընդունել նույն անձի՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից 2021 թվականի հունվարի 11-ին հայրապետական կոնդակով Արարատյան հայրապետական թեմից առանձնացված և նորաստեղծ Մասյացոտնի թեմի գոյությունը, կամ ընդունել նույն կաթողիկոսի կողմից թեմակալ առաջնորդ նշանակված Գևորգ եպիսկոպոս Սարոյանին, սակայն միևնույն այդ կաթողիկոսի կողմից կայացված թեմակալ առաջնորդի փոփոխության տնօրինությունը հայտարարել առոչինչ։
 
Խնդիրն առավել անհեթեթ է դառնում, երբ նկատի ենք առնում, որ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը աբեղա և եպիսկոպոս է ձեռնադրվել հենց Գարեգին Բ կաթողիկոսի կողմից, որին վարչապետը և իր կողմնակիցները հրաժարվում են ճանաչել որպես կաթողիկոս։
 
Ստացվում է, որ, ըստ այս տրամաբանության, Գարեգին Բ-ն, չլինելով կաթողիկոս, կատարել է ձեռնադրություններ, որոնց իրավունքը չուներ։ Իսկ եթե այդպես է, ապա նույն տրամաբանությամբ Գևորգ եպիսկոպոս Սարոյանն էլ չունի վավերական քահանայական, ապա եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում, ուստի՝ չի կարող համարվել եպիսկոպոս կամ առհասարակ եկեղեցական։
 
Այս դեպքում, հետևողական լինելով այդ կանխակալ մոտեցմանը, Գևորգ եպիսկոպոս Սարոյանին պետք է կոչել ոչ թե իր եկեղեցական աստիճանով ու հոգևոր անունով, այլ` ավազանի անունով՝ Արման Սարոյան, քանի որ ինքը, «ձեռնադրված լինելով Կտրիճ Ներսիսյանի կողմից, վավերական եկեղեցական չէ, քանի որ Կտրիճ Ներսիսյանի կատարած ձեռնադրություններն առոչինչ են»։
 
Ահա թե ինչպիսի իրավական և եկեղեցական վտանգավոր փակուղու մեջ են մեզ դրել թե՛ Պետությունը և թե՛ Եկեղեցին՝ խաթարելով իրավական պետության հիմքերը և խարխլելով եկեղեցական կանոնական իրավունքը», - գրել է նախկին հոգեւորական ԱՐՄԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
27 տարեկան չծառայած տղաները հնարավորություն կստանան վերադառնալ հայրենիք. Հայկ ՍարգսյանԿենդանակերպի նշաններ, որոնք դատապարտված են աղքատության. ով չպետք է խնայի գումար և ինչու է դա կարևոր հասկանալՀՀ բնակչության համար նախատեսում են նույն ճակատագիրը, ինչ արցախահայության նկատմամբ. ԱյվազյանՌուսական հեղուկ գազը Հայաստան կհասնի Ադրբեջանի տարածքով. ՀՀ էկոնոմիկայի նախարարությունՀունվարի 27-ը սահմանվեց որպես Հիշատակի և խոնարհումի օր. այն ոչ աշխատանքային կլինիՀՀ-ի հետ ռազմավարական օրակարգի շուրջ հայտարարությունը կապերի հետագա սերտացման հիմքն է․ դեսպանՓաշինյանը ընդունել է Թրամփի հրավերը․ Հայաստանը միանում է Խաղաղության խորհրդին որպես հիմնադիր անդամՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ էԶեղծարարների կողմից հաճախ քաղաքացիներին ուղարկվում է այս լուսանկարը․ ԿիբեռոստիկանությունՕրվա խորհուրդ. Հունվարի 20Ամերիկյան Միչիգանում տեղի է ունեցել վթար ավելի քան 100 մեքենայի մասնակցությամբ (Տեսանյութ)Թրամփը հրաժարվում է հանդիպել Զելենսկու հետ Դավոսում. «Politico»Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներԹուրքիայի և Ադրբեջանի դիրքերի ահռելի ամրապնդումը, որը սիրիահայ համայնքի համար կարող է խնդրահարույց լինելԳրենլանդիան ավելի կարևոր է, քան Ուկրաինան. Եվրոպան փոխում է ուղղությունը. Financial TimesՊուտինի ներկայացուցիչն այսօր Դավոսում այսօր կհանդիպի Թրամփի ներկայացուցիչներին Կաթողիկոսին ուրացած Սրբազանը դարձել է «իզգոյ» իր իսկ ընտրած թիմումՌազմական ինքնաթիռները կժամանեն Գրենլանդիայի ամերիկյան բազա. NORAD«Փաստ». Կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերի համայնքները«Հրապարակ»․ Նախընտրական քայլեր՝ բանակում

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված