Իրանագետը հայտնել է Իրանում հայ ցուցարարի մահվան մասին
ՄիջազգայինԻրանում սպանվել է հայ ցուցարար Էջմին Մասիհին, ֆեյսբուքյան իր էջում գրել է իրանագետ Տիգրան Դավուդյանը։ Նա նշել է, որ Մասիհին Մաջիդիե թաղի բնակիչ էր։ «Լուրը հաղորդել է Էջմինի հաճախած արհեստակցական դպրոցի իրանցի դասախոսը», - գրել է իրանագետը։
Իրանում բողոքի ցույցերը շարունակվում են դեկտեմբերի 28-ից: Ի սկզբանե դրանք պայմանավորված էին տնտեսական ծանր իրավիճակով և ազգային արժույթի փոխարժեքի անկմամբ, բայց շուտով ձեռք են բերել նաև քաղաքական ենթատեքստ:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝